Հանձնաժողովի որոշումը. Սանասարյանը խախտեց էթիկայի կանոնը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Նման որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Որոշումը Սանասարյանը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։

Արամ Սիմոնյանն իր դիմումում նշել էր, որ Սիմոնյանը ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին հայտարարել էր մինչև ուսումնասիրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելը։

Դիմումում նշված են նաև Սանասարյանի ֆեյսբուքյան էջում գրառումների մասին, որոնք ըստ դիմողի, միտված են եղել ԵՊՀ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելուն։

Սիմոնյանը դիմումում իրավապահների նկատմամբ ճնշում էր որակել Սանասարյանի՝ այս տարվա հունվարին հրավիրած ասուլիսում հնչեցրած հայտարարությունները։

Основная тема:
Теги: