ՔԱՐԱԳԼՈՒԽ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրի շրջանակում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են Հայաստանի հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով:

 LED СВЕТИЛЬНИКИ НА УЛИЦАХ СЕЛА КАРАГЛУХՎայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղում ավարտվել են նաև երկրորդ փուլի աշխատանքները: Այս անգամ լուսավորվել են երկորդական փողոցները՝ լուսավորելով 1900մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 51 LED լուսարձակ:

Գյուղում արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: Գործակցող կողմերի շնորհիվ, արտաքին լուսավորության ժամանակակից լուծումն այս գյուղ է մտել 2017 թվականի ձմռանը: Այդ ժամանակ լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ:

Քարագլխի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Այն ոչ միայն արդյունավետ է էներգիայի խնայողության, ֆինանսական միջոցների տնտեսման, այլև երեկոյան ժամերին՝ վայրի կենդանիներից պաշտպանվելու առումով: Ըստ էության, էներգախնայող համակարգի ներդրումը համադրում է բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և գյուղի բնակիչները:

«Հայաստանում տարեցտարի ավելանում են էներգախնայող համակարգից օգտվող գյուղերը: Դա կարևոր ձեռքբերում է բոլոր կողմերի համար: Որպես ծրագիրն իրականացնողներ՝ կարող ենք արձանագրել, որ այս ուղղությամբ կատարվող ներդրումներն արդարացված են: Մենք նպաստում ենք ոչ միայն ենթակառուցվածքների զարգացմանը, այլև անմիջական աջակցություն ենք ապահովում համայնքային միջոցների խնայողության հարցում և մասամբ էլ նպաստում գյուղերի համաչափ զարգացմանը: Բնակավայրերից շատերի բնակիչներն արդեն հասցրել են քիչ թե շատ զգալ համակարգի արդյունավետությունը: Ծրագիրը երկարաժամկետ է և առավել ընդգծված օգուտ է ապահովելու տարիներ անց»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

Գյուղի փողոցները կլուսավորվեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր:

Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղը ներառված է էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Основная тема:
Теги: