Տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը

Երևանում այսօր տեղի ունեցավ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը։ Արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Սոս Սարգսյանի կինը՝ Նելլի Սարգսյանը, թատրոնի դերասանները։

Իր ելույթում թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նշեց. «Մի պարկուճ կա, որի մեջ կա Սոս Սարգսյանից մի մասունք։ Այս խորհուրդը, միտքը կամփոփենք հիմքի մեջ»։

Նա միաժամանակ հավելեց, որ շենքի ճարտարապետ Իսահակ Ներսիսյանն է, կառուցապատողն ու ներդրողն է «Ջի Էմ Դեվելոփեր» ՍՊԸ-ն։

Основная тема:
Теги: