Արմեն Աշոտյան. Նահանջել չի կարելի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջիկա բանակցությունների օրակարգի վրա անհրաժեշտ է աշխատել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։


«Նահանջել չի կարելի»,- հայտարարել է Աշոտյանը՝ հավելելով, որ վարչապետին առաջարկել է, անկախ քաղաքական հակասություններից, ոչ թե քաղաքական փոխհամաձայնություն, այլ որևէ միասնություն։ «Կարծում եմ՝ մյուս քաղաքական ուժերը կհամաձայնեն ինձ հետ։ Միասնությունը բոլորովին չի նշանակում, որ մենք Փաշինյանի հետ խոսելու ենք մի ձայնով։ Սակայն դա նշանակում է, որ հակամարտություններից դուրս պետք է գտնել շրջանակ, որը մեզ կմիավորի ավելի քան հակասությունները։ Գոնե Ղարաբաղի հարցում։ Եզրակացությունն այն է, որ բանակցությունները կկայանան, և եթե դրանք տապալվեն, մեղքը չպետք է Հայաստանի Հանրապետության վրա դրվի»,- նկատեց Աշոտյանը։

Միաժամանակ, նա հույս հայտնեց, որ Փաշինյանին կբավարարի սկզբունքներում անհրաժեշտ բառապաշար գտնելու իմաստնությունը։ Աշոտյանը հիշեցրեց, որ Վիեննայում մարտի 29-ին կայանալիք հանդիպումը կլինի առաջին պաշտոնական հանդիպումը՝ ի տարբերություն նախորդ րոպեական հանդիպումների։ «Այստեղ բոլոր ասածները կարող են օգտագործվել մեր դեմ։ Ես հասկանում եմ այն պատասխանատվությունը, որը կրում է Փաշինյանը Հայաստանի, Արցախի ժողովուրդների և ողջ հայության առջև։ Այդ պատասխանատվության մեջ միայնակության սինդրոմը նա պետք է հաղթահարի։ Մամուլի ասուլիսում նա կարծես կոտրեց սառույցը՝ հայտարարելով, որ պատրաստ է որոշ հարցեր քննարկել 2-րդ և 3-րդ նախագահների հետ»,- նշեց Աշոտյանը։

 

Основная тема:
Теги: