ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Դե, պարտվեցինք ու պարտվեցինք ֆուտբոլային երկու հանդիպումներումԻնչո՞ւ պարտվեցինք։ Որովհետև մեր մրցակիցներն ավելի ուժեղ էին, ավելի լավ էին խաղում։ Ինչի՞ վրա էինք հույս դրել։ Փոքրիկ հրաշքիՀրաշքներ իսկապես պատահում են։ Բայց հազվադեպ։

Նույնն էլ, ի դեպ, քաղաքականության մեջ է, ինչը փոքր-ինչ նմանեցնում է մեր հավաքականին մեր վարչապետի թիմի հետ։ Չէ՛, հավաքականում պրոֆեսիոնալներն, իհարկե, ավելի շատ են, այնքան էլ ճշգրիտ չարտահայտվեցինք։ Ավելի շուտ՝ մեր ֆուտբոլային հավաքականից մարզասերների սպասումները նման են նոր իշխանությունից միջին վիճակագրական քաղաքացու սպասումներին։ Մի կողմից, մեր հավաքականի ցանկացած երկրպագու հասկանում է, որ հաղթելու հավանականությունն օբյեկտիվորեն ցածր է։ Բայց հավատում, հավատո՛ւմ ենք հրաշքի. չէ՞ որ դրանք մեր տղաներն ենՆայում ես մեր իշխանությանն ու նույնպես հասկանում, որ օբյեկտիվորեն չափազանց ցածր է հավանականությունը, թե նրանց մոտ որևէ կարգին բան կստացվի, բայց այնուամենայնիվ հավատում ես, մեկ էլ տեսար։ Չէ՞ որ դրանք նույնպես մեր տղաներն ու աղջիկներն են

Վարչապետն, ի դեպ, այդ «հավատարիմ երկրպագուի տրամաբանությունը» գերազանց հասկանում է։ Հավանաբար ընդհանրապես չէինք անդրադառնա այս թեմային, եթե Ֆինլանդիայի հետ խաղից առաջ վարչապետը չհանդիպեր մեր հավաքականի հետ։ Եվ այդ հանդիպման ընթացքում գրեթե չաղաչեր լավ խաղալ ու հաղթել, ընդգծելով, թե որքան կարևոր է դա մեր ժողովրդի բարձր ինքնազգացողության համարԵվ ամենից ցուցանշականը. իր խոսքում նա ասաց, որ ֆուտբոլիստների առաքելությունը նման է կառավարության առաքելությանը, քանի որ կառավարության գլխավոր առաքելությունը, ըստ վարչապետի, այն է, որ քաղաքացին հավատա սեփական ուժերին

Միշտ էլ ասել եմ, որ պետք է ուշադիր լսել Փաշինյանին։ Ժամանակ առ ժամանակ նա ասում է ճշմարտությունը, հենց այդպես է ինքը հասկանում իր թիմի առաքելությունը։ Ո՛չ Արցախի խնդրի լուծում, ո՛չ պաշտպանունակության բարձրացում, ո՛չ արտաքին քաղաքական պոկումներ, ո՛չ տնտեսություն, ո՛չ ներդրումներ, ո՛չ աշխատատեղեր, ո՛չ էլ անկախ արդարադատություն։ Ամեն ինչ երկրորդական է։ Գլխավորն այն է, որ քաղաքացին հավատա իր ուժերին։ Եվ այդ հողի վրա վարչապետը ջանում է ողջ ուժով։ Ավլում է փողոցները, մեկնում գյուղեր, հորինում հպարտ քաղաքացիների նոր տոներ, համոզում ֆուտբոլիստներին տոն նվիրել մարզասերներինԱյդ ամենը բոլորովին էլ վատ չէ, նույնիսկ լավ է, սակայն խնդիրն այն է, որ հավատը՝ հավատ, բայց վերջին խաղը մեկ ավելորդ անգամ հաստատեց, որ եթե օբյեկտիվ նախադրյալներ չկան, հրաշքները հազվադեպ են տեղի ունենում, որքան էլ մենք բոլորս ցանկանանք դա։

ԹեԵՎ, մյուս կողմից, ուրիշ ի՞նչ կարող է անել վարչապետը։ Նրա նախորդները բոլորն էլ պարծենալու ինչ-որ բան ունենԵթե այսպես, չափազանց հպանցիկ թվարկենք, ապա Սերժ Սարգսյանը, օրինակ, կարող է հիշել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համաձայնագրերը, Ռոբերտ Քոչարյանը՝ ծավալուն շինարարությունը, Տեր-Պետրոսյանը՝ Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Կրկնում ենք, թվարկումը հպանցիկ է

Իսկ Փաշինյանը՝ ի՞նչ։ Զրո ամբողջ զրո տասնորդական, եթե չհաշվենք ասֆալտին փռածներին, պատին ծեփածներին ու քանդած սրճարանները։ Գուցե երբևէ հետագայո՞ւմ։ Գուցե։ Այ, հենց այդ ժամանակ էլ կխոսենք ու կգնահատենք։ Իսկ առայժմ արձանագրում ենք. խնդիրներ արտաքին քաղաքական հարաբերություններում, տնտեսական ծավալուն նախագծերի բացակայություն, բայց փոխարենը՝ դատարկ խոսքերի աներևակայելի քանակ։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք այդպիսի տերմին քաղաքագիտության մեջ. «դատարկախոսավարություն», այսինքն՝ դատարկախոսների իշխանություն։

Նույնիսկ այն ոլորտում, որը վարչապետը ներկայացնում է որպես իր հաղթաթուղթ (արդարադատություն, պայքար կոռուպցիայի դեմ) 90%-ը միայն դատարկախոսություն է, եթե ոչ ավելին։ Եվ այդտեղ էլ նա զիջում է իր նախորդներին։ Արդեն ասացինք, բայց կրկնենք. Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցավ աղմկահարույց դատավարությունը Սիրադեղյանի պաշտոնավարման ժամանակ ՆԳՆ-ի կառույցում ստեղծված ավազակախմբի գործով։ Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցավ կենսաթոշակային ապահովագրության համակարգում կոռուպցիայի մերկացման աղմկահարույց դատավարությունը. մեղավորները նստեցին, լուծարվեց երևանյան ստորաբաժանումըՓաշինյանի պարագայում առատ դատարկախոսության տակ իբրև նախկին իշխանությունների համակարգային կոռուպցիայի դեմ պայքար են մատուցվում դժբախտ պահածոները, որոնք, ինչպես պարզվեց, Մանվելի պահեստներում էին պահվում, որովհետև Պաշտպանության նախարարությունը դրանք հատկացրել էր «Երկրապահի» համար։

Արձանագրում ենք. առ այսօր մինչև դատարան չի հասել նախկին իշխանությունների համակարգային կոռուպցիայի առնչությամբ և ոչ մի գործ, ինչի մասին այդքան հաճախ խոսում է վարչապետը։ Ո՛չ միՔաղաքականացված «Քոչարյանի գործի» մասին, որի վրա միանշանակորեն տարածվում են նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրության հոդվածները, դատավորների անկախության մասին, որոնց վրա Փաշինյանը հրապարակավ հոխորտում է, թե նրանց մեջ չկա մեկը, ով դեմ կգնա իր կամքին, ավելի լավ է չխոսենքՓոխարենը՝ սպառնալիքներ այն ԶԼՄ-ների հասցեին, որոնք գրում են այդ մասին

Այնպես որ վարչապետն անկեղծ է, երբ ասում է, որ իր թիմի գլխավոր առաքելությունը քաղաքացուն սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելն էԱհա և ստիպված է ճամարտակել, շաղակրատել, դատարկախոսելԻ բարեբախտություն իրեն, այդ հարցում իր թիմի անդամների մեջ կան գրանտներով սնուցված բազմաթիվ պրոֆեսիոնալներ։

Основная тема:
Теги: