Մուրադովին պաշտոնապես չեն հրավիրվել

Երևանից որևէ պաշտոնական հրավեր չի եղել Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից լիազոր ներկայացուցիչ Գեորգի Մուրադովին՝ այցելել Հայաստան:

«Մեր կողմից որևէ ձևի պաշտոնական հրավեր չի եղել: Մեր երկիրն ազատ է և յուրաքանչյուր ոք կարող է այցելել Հայաստան՝ գործող վիզային ռեժիմի պահպանմամբ», - Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունները պաշտոնական հրավեր են ուղարկել Գեորգի Մուրադովին:

Նշենք, որ վաղը Երևանում կանցկացվի կոնֆերանս՝ նվիրված Ղրիմի ինքնորոշման 5-ամյակին, որին մասնակցելու է նաև Գ.Մուրադովը: