2019-03-29 11:44
Լրատվական գործակալություններ
Մնացականյանը հանդիպել է Մամեդյարովի հետ
Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթաժողովին ընդառաջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 29-ին, Վիեննայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: