Ղարիբյանը Օրբելյանին ազատել է բոլոր պաշտոններից

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից։ Sputnik Արմենիա-յին այս մասին հայտնեցին թատրոնից։ 

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:

Թատրոնից այլ տեղեկություններ չհայտնեցին։

Մեր տեղեկություններով` Օրբելյանին ուզում էին թողնել միայն գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, սակայն նա ասել է` կա՛մ բոլոր պաշտոններում կմնա, կա՛մ կհեռանա։

Հիշեցնենք, որ Օրբելյանին Հայաստան էր հրավիրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ 2015 թվականին Սարգսյանի հրամանով նա պարգևատրվել էր բարեկամության շքանշանով` հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրումի համար։ Իշխանափոխությունից և 85 մլն դրամի չափով թատրոնի բյուջեի կրճատումից հետո ԶԼՄ–ներում պարբերաբար տեղեկություն էր հայտնվում, որ Օրբելյանն ուզում է լքել պաշտոնը։

Основная тема:
Теги: