Վարչապետի երաշխիքները և խոստումները

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից այս պահին բավարարված ենք»,- հայտարարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը, ով Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ևս վեց աշխատակցի հետո հանդիպել էր վարչապետին՝ ներկայացնելով իրենց դժգոհությունը Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանից։

Նա նշեց, որ վարչապետը երաշխավորել է, որ որևէ մեկի վրա այսօր չի դրվի տնօրենի պարտականությունները, ինչքան էլ ասի Ն. Ղարիբյանը, որ արդեն հրամանագիր ստորագրել է, բացի օպերային թատրոնի փոխտնօրենից, մինչ այն պահը, երբ օպերայի անձնակազմ այսօր կստանա նախարարության ներկայացրած այն փաստարկները, թե ինչու են ազատել Օրբելյանին, այնուհետև գրավոր կներկայացնեն իրենց հակափաստարկները, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվում են մեր փոխտնօրենի վրա, պարոն Օրբելյանի հետ նույն թիմով են աշխատում, մենք փորձում ենք հնարավորինս շուտ ներկայացնել մեր հակափաստարկները։ Փաստարկների որոշ մասը չեն համապատասխանում իրականությանը։ Պարոն վարչապետն ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացված փաստարկներից թեկուզ մի կետը կեղծ է, ներկայացնողն անմիջապես կպատժվի, կազատվի աշխատանքից», -մանրամասնեց Հ. Արզումանյանը։

Նա նշեց, որ Նազենի Ղարիբյանը հանդիպմանը ներկա չէ։