Գարեգին Բ-ն հանդիպել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով վերջինիս միջնորդել Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացուն ազատ արձակելու հարցում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ։ Դատական այդ որոշումը կայացվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով։ Այս հարցով դիմում ենք Ձերդ սրբությանը՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի հոգևոր և քաղաքական ղեկավարությանը, որպեսզի երիտասարդը միջագային պարտավորություններին համապատասխան վերադառնա իր ընտանիքի մոտ», - ասել է Գարեգին Բ-ն, տեղեկացնում է Newsarmenia.am։