«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ». ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴՐԱՆՔ, ՊՐՆ.ՓԱՇԻՆՅԱՆ

Մարտի սկզբին Իսպահանում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքեց այդ հայտարարությանը. «Հայաստանի հնարավոր գործող օտարերկրյա գործակալների վերաբերյալ տվյալներ ստացվում են օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում։ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հրապարակման ենթակա չեն»։ Լրագրողների այն հարցին, թե կա՞ն արդյո՞ք քննչական բաժնի ներկայիս վարույթում պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործեր կամ մեղադրվողներ, ԱԱԾ-ն բացասական պատասխան տվեց։ Ընդ որում դրա ղեկավար Արթուր Վանեցյանը նշեց, որ մշտական աշխատանք է տարվում այլ երկրների հատուկ ծառայությունների հետ կապեր ունեցող անձանց բացահայտման ուղղությամբ, հավելելով, որ ավելի ծավալուն մեկնաբանություն տալ չի կարող։

Ուրեմն այդ ի՞նչ «օտարերկրյա գործակալների» նկատի ուներ Փաշինյանը, որոնց չի կարելի թույլ տալ գործել Հայաստանում։ Դատելով նրանից, որ ավելի դյուրըմբռնելի ոչ մի բան նա չասաց, ինչպեսև չնշեց կոնկրետ անուններ, խոսքը դարձյալ վերաբերվում է չարաբաստիկ «հականերին», ինչպես կարելի է պիտակավորել յուրաքանչյուրին, ում հոգին չի փոթորկվում նոր իշխանությունների նկատմամբ մեկ, բայց կրակոտ հեղափոխական կրքով, և ով քննադատում ու մատնանշում է սխալները կամ գործողությունների անհամապատասխանությունը խոստումներին. ինչպես իր՝ Փաշինյանի, այնպես էլ իր թիմի։

Մինչդեռ «օտարերկրյա գործակալների» կամ այսպես կոչված հինգերորդ շարասյան ենթատեքստում արդեն բազմիցս արտահայտվել են փորձագետներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, ընդ որում՝ ի տարբերություն վարչապետի, նշելով կոնկրետ անուններ և կազմակերպություններ, որոնց կասկածելի գործունեությամբ արդեն վաղուց պետք է սկսեր զբաղվել Ազգային անվտանգության ծառայությունը։

Բոլորովին վերջերս սկանդալ բռնկվեց՝ կապված Հայաստանում Ջորջ Սորոսի հիմնադրամի և նրա կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակություն» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեության հետ։ Հիշեցնենք, որ հայկական ԶԼՄ-ները հրապարակեցին մեր երկրում ամերիկյան ֆինանսիստի թևի տակ աշխատող կազմակերպությունների և նախագծերի ցանկը։ Բարձրացած աղմուկից հետո հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքից առեղծվածային կերպով սկսեցին անհետանալ գրանտ ստացածների անունները։

«Սորոսի հետևորդների ծրագրերը պարզ են. փլուզել պետական ինստիտուտները և Հայաստանը 100%-ով ենթարկել անմիջական արտաքին կառավարման։ Ընդ որում սորոսական կադրերն այսօր մեզանում ամենուր են. խորհրդարանում, կառավարությունում»,- վերջերս «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասաց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։

Джордж Сорос

Ավելորդ չէ ևս մեկ անգամ հիշեցնել այն, ինչի մասին մենք արդեն գրել ենք։ ԶԼՄ-ների հրապարակած ցանկում են Հայ Առաքելական Եկեղեցու դեմ «պայքարողները», ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքների համար մարտնչող քարոզիչները, Boon TV-ի կարգի կրթական նախագծերի ստեղծողները, որի հաղորդումների հումանիտար մասնահատվածում երեխաների գլուխն են մտցնում բացահայտ հակազգային գաղափարներ և պատմության խեղաթյուրված ընկալում, Սորոսի հիմնադրամի փողերով սնվող «Ռեստարտ» շարժման տիպի ուսանողական հուզումների սադրիչները, որի գործունեությունը «Ժողովրդի ձայն» հասարակական ակումբի փորձագետ Արմեն Ղուկասյանն անվանեց «միջամտություն Հայաստանի ներքին գործերին», հավելելով, որ դրան պետք է վերջ դրվի օրենսդրական մակարդակով։ Փորձագետի վկայմամբ, 2018 թվականին հիմնադրամը հայաստանյան մի շարք ՀԿ-ների փոխանցել է մոտ 3 մլն դոլար գումարի գրանտներ։ Ընդ որում բավական շռայլ ֆինանսավորում է ստացել (400հազար դոլար) Տեղեկացված քաղաքացիների միությունը. կազմակերպություն, որը կատաղի հակառուսական դիրքորոշում ունի և հանդես է գալիս ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության դեմ։

Քաղաքականությունը, այդ թվում նաև արտաքին, Եկեղեցին, կրթությունը, ընտանիքը Սորոսի հիմնադրամի կարգի կազմակերպությունների շահերի սևեռակետում են, բոլոր այն գլխավոր հիմքերը, որոնց վրա կանգուն է ազգային պետության ինքնիշխանությունը, որոնց շուրջ ձևավորվում են ինքնությունն ու ազգային անվտանգությունը։ Քայքայիր Եկեղեցին, կրթությունը, ընտանիքը, և քաղաքականությունն էլ հեշտությամբ կփլուզվի, հետևաբար՝ հնարավոր կլինի երկրի հետ անել ինչ ասես, ներառյալ արտաքին քաղաքական ուղեգծի, այս մասին մենք բազմիցս ենք խոսել։

Սակայն Ջորջ Սորոսը միակ «քայքայիչը» չէ, որի «գործակալները» ժրաջան աշխատում են Հայաստանում։ Կան բազմաթիվ այլքԵթե աչքի անցկացնենք, օրինակ, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (ԺԵՀ) կայքը, որը ստեղծվել է «ժողովրդավարությունն առաջ մղող հասարակական կազմակերպություններին, շարժումներին և առանձին ակտիվիստներին օգնելու» նպատակով, ապա կարելի է բազմաթիվ հետաքրքիր բաներ իմանալ այն մասին, թե ինչում է ամփոփված այդ օգնությունը և ովքեր են կոնկրետ գրանտակերները։ Եվ բացականչել դասականի օրինակով. «Բա՛հ, բոլորը ծանոթ դեմքե՛ր են»։

Օրինակ, նույն այդ «Ռեստարտ» նախաձեռնության վերաբերյալ սևով սպիտակի վրա արձանագրված է, որ «ուսանողները գլխավոր շարժիչ ուժերից մեկն էին Հայաստանում թավշե հեղափոխության ժամանակ, և այդ անկախ ցանցը ձգտում է խաղի կարևոր մասնակից ու գործընկեր դառնալ նոր իշխանությունների համար»։ Ուստիև «ԺԵՀ-ը յուրաժամանակ ֆինանսավորում կտրամադրի այդ շարժումն ամրապնդելու համար, որպեսզի այն կարողանա ընդգրկել հնարավորինս մեծ թվով երիտասարդների»։ Հետաքրքիր է, որ մինչ վարչապետ Փաշինյանը բարբառում է կրթական համակարգի լիակատար և բացարձակ ապաքաղաքականացման անհրաժեշտության մասին, ըստ որում հայտարարելով, թե ուսանողների առաջ դուռ փակող ռեկտորները անելիք չունեն Հայաստանում, նույն այդ քաղաքականացումը գործնականում խրախուսվում և իրականացվում է ողջ թափով։

Իսկ ահա ևս մեկ ուղղություն, որն ընդգրկում է արդեն հայ-ռուսական հարաբերությունները։ «Հաշվի առնելով 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցման պահից ի վեր Ռուսաստանի աճող ազդեցությունը Հայաստանի վրա, զանգվածային լրատվամիջոցներում այդ և այլ հարցերի քննադատական լուսաբանման արդիականությունը չի կարող թերագնահատվել». այսպես է բացատրվում նաև Lragir.am կայքին ԺԵՀ կազմակերպության ցուցաբերած աջակցությունը։ Մեկնաբանություններ պե՞տք են։

Անցնենք առաջ։ ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքներՈ՞նց կլինի առանց դրա։ Հայաստանում տրանսգենդերների իրավունքների առաջմղմամբ զբաղվող նկարիչ Վրեժ Վարժապետյանը պատմում է, որ նրանցից շատերը դառնում են սեքս-աշխատողներ։ «Մենք բացատրում ենք մարդկանց, որ սեքս-արդյունաբերության մեջ ամոթալի ոչինչ չկա…»,-հայտարարում է Վարժապետյանը։ Այնուհետ հաջորդում է տեղեկատվությունն այն մասին, որ ԺԵՀ-ը աջակցել է տրանսգենդեր անձանց համար ճամբարի կազմակերպմանը, որտեղ քննարկվել են մարդու իրավունքների հարցեր և անցկացվել իրավապաշտպան գործունեության հմտությունների զարգացման սեմինարներ։ Հրավիրվածների թվում եղել են նաև նոր կառավարության անդամներ։ «Կառավարությունում ներկայումս շատ են երիտասարդ ներկայացուցիչները,- ասում է նկարիչը։- Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը դիջեյ է, որը համերգներ է անցկացրել արվամոլների նկատմամբ բարյացակամ վայրերում։ Սակայն այն փաստը, որ փոխվել է կառավարությունը, բոլորովին չի նշանակում, թե փոխվել է բուն հասարակությունը»…

Առայժմ չի փոխվել, դա ճիշտ է։ Իսկ փոխել պետք է. չէ՞ որ նպատակը հենց դա է։ Եվ ուրեմն ո՞ւմ այնուամենայնիվ նկատի ունեք, խոսելով օտարերկրյա գործակալների մասին, պրն. Փաշինյան։

Արժե ուշադրություն դարձնել երկրների ցանկին, որտեղ «աշխատում է» Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը. Վրաստան, Ուկրաինա, Լիբիա, Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, Հորդանան, Ալժիր, Թունիս և այլն։ Թե ինչով փոխվեցին այդ երկրները, ինչպես, ինչի հանգեցին (ներառյալ ազգային, ավանդական արժեքների հետ կապված իրավիճակը) ժողովրդավարության բոլոր այդ ջատագովների քայքայիչ գործունեության արդյունքում, բացատրելը հավանաբար ավելորդ է։

Նույնիսկ Թունիսը, որը ծառայում է որպես Մերձավոր Արևելքում հեղափոխության (հասմիկների) միակ հաջող օրինակ, 7 տարվա ընթացքում փոխել է 9 կառավարություն։ Գործազրկությունը կտրուկ աճել է, ՀՆԱ-ն՝ փլուզվել, զբոսաշրջությունը՝ սրընթաց կրճատվել։ Տնտեսական դժվարությունների դեմ տեղի իշխանությունները որոշեցին պայքարել, հետևելով ԱՄՀ-ի խորհրդատուների ցուցումներին. կրճատելով բյուջեի դեֆիցիտը հարկերի, տուրքերի և գների կտրուկ բարձրացման հաշվին։ Արդյունքում կրկին բողոքի զանգվածային ակցիաներ՝ «Ո՛չ կառավարությանը», «Մենք սովա՛ծ ենք։ Մենք ուտելիք չունե՛նք» վանկարկումներով։

Իսկ Ալժիրում, որն այսօր փոթորկվում է զանգվածային բողոքներից, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, և այդ երկիրն արդեն անվանում են Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական անկայունության նոր օջախ…

 

Основная тема:
Теги: