Մասիս Մաիլյան. Խեղաթյուրում են հակամարտության էությունը

Տպավորություն է առաջանում, որ պաշտոնական Բաքուն ձգտում է բանակցություններն անվերջանալի գործընթացի վերածել՝ այն հույսով, որ դա կօգնի հետաաձգել միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության անխուսափելի ճանաչումը՝ որպես անկախ պետություն։ Այդ մասին «Ազատ Արցախ» թերթին տված հայցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը:

Այդ նպատակով ադրբեջանական իշխանությունները փորձում են ամեն կերպ խեղաթյուրել հակամարտության էությունը՝ ներկայացնելով այն որպես տարածքային կամ միջհամայնքային հակամարտություն։ «Փաստորեն, Արցախից ադրբեջանական փախստականները դարձել են Ադրբեջանի կողմից իր արտաքին քաղաքական խնդիրները լուծելու գործիք»,-ընդգծել է նախարարը։

Արտգործնախարարի խոսքերով՝ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է նշել, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնման հարցը պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու պատրաստակամության աստիճանի ամենաճշգրիտ ցուցիչն է։

«Այս համոզմունքը հիմնվում է այն անվիճելի փաստի վրա, որ բանակցությունների եռակողմ ձեւաչափն ամենաարդյունավետն էր։ Հետեւապես, բանակցությունների ամենաարդյունավետ ձեւաչափին հակազդելը, մեր կարծիքով, հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը»,-ընդգծել է նախարարը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: