ԱՆՀԱՐՄԱՐ ՎԻՃԱԿՆԵՐ՝ ՄԵԿԸ ՄՅՈՒՍԻ ՀԵՏԵՎԻՑ

Հերթական անհարմար վիճակն է ստեղծվել։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ադրբեջանամետ մի կայքի տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Հիմա գնդակը հայերի դաշտում է. նրանք պետք է համոզեն իրենց սեփական բնակչությանը, որ խաղաղություն է պետք։ Նրանք երբեմն ասում են՝ վա՜յ, գիտե՞ք, Ղարաբաղում այնքան բարդ մարդիկ ենՏղերք, բայց դա ոչ թե մեր, այլ ձեր խնդիրն է։ Դուք պետք է բացատրեք մարդկանց, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանը ապագա չունի»։

Մեր վարչապետի ջատագովները պնդում են, թե նման բան Մամեդյարովն ասել է միայն հուսահատությունից։ Իբր՝ Ադրբեջանը հիմա այնպես է տանուլ տալիս բանակցություններում, որ Բաքվի վերջին հնարավորությունը այդպիսի խոսակցութուններով սեպ խրելն է Հայաստանի ու Արցախի միջև։ Փաշինյանի խե՜ղճ ջատագովներ. ոնց ասես ստիպված են լինում ծռմռվել, որպեսզի արգելակեն հերթական անհարմար վիճակը, որում հայտնվում է վարչապետը…

Ախր այնքան էլ շատ չեն Մամեդյարովի խոսքերի վերծանման բարդ տարբերակները։ Տարբերակ առաջին. Մամեդյարովը չի ստում։ Այդ դեպքում տրամաբանությունը պարզ է. երբ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասում է, որ Հայաստանը պետք է նախապատրաստի իր ժողովրդին խաղաղության, ապա ադրբեջանական մեկնաբանությամբ դա նշանակում է՝ նախապատրաստել տարածքների հանձնման։ Այսինքն հենց դա է այսօր բանակցությունների հիմնական օրակարգում, և ի պատասխան Երևանի ներկայացուցիչներն ասում են, որ Ղարաբաղում բարդ մարդիկ ենԱյսինքն ստացվում է, թե այ, Հայաստանում հասկանում են թեման, որ, ըստ Մամեդյարովի, առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Հայաստանն ապագա չունիՀասկանում են, բայց իրենց համար դժվար է համոզել դրանում Արցախի բարդ մարդկանց

Այո, նման դիրքորոշումը, եթե չափազանց մեղմ արտահայտվենք, չդիմելով տերմինների, որ ժամանակին գրում էին ցանկապատերին, իսկ հիմա տարածված են սոցցանցերում, ծայրաստիճան տգեղ տեսք ունի։ Բայց, մեծ հաշվով, դա համահունչ է Փաշինյանի այն դիրքորոշմանը, որ Արցախն անմիջականորեն պետք է մասնակցի բանակցային գործընթացին. իբր՝ մեզ ինչո՞ւ եք համոզում, ինքներդ համոզեք Արցախին, մեզ դա չի հաջողվում, այնտեղ բարդ մարդիկ են։ Այդպիսի խորամանկ, իբր խորամանկ պատրվակ, լիովին վարչապետի ոգով. պատրվակ, որը նա միանգամայն կարող է ներկայացնել ոչ միայն Ադրբեջանին, այլև միջնորդներին։

Իսկ եթե իրավացի են Փաշինյանի ջատագովները, թե Մամեդյարովը դա ասում է անզոր չարությունից ու հուսահատությունից, բացառապես ցանկանալով սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև, ապա ամեն ինչ առավելևս պարզ է. ի՞նչն է խանգարում մեր ԱԳՆ-ին դիվանագիտորեն ասել, որ Մամեդյարովն անհեթեթություն է դուրս տալիս։ Որ Արցախն ու Հայաստանը միասնական մոտեցում ունեն կարգավորման առաջարկվող տարբերակներին։ Իսկ եթե մեր ԱԳՆ-ը այդպիսի հայտարարություն չանի, ապա եզրահանգումը մեկն է. Մամեդյարովը չի խորամանկում, հայկական կողմը բանակցությունների ընթացքում իսկապես դիմում է նման փաստարկների, այդ մասին գիտեն նաև միջնորդները, դրա համար էլ մեր դիվանագետները ստիպված են բերանը ջուր առնել ու ձևացնել, թե Մամեդյարովը չի ասել ոչ մի այնպիսի բան, ինչն արժանի է իրենց բարձր դիվանագիտական ուշադրությանը

Հ.Գ. Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, ինտերնետը հեղեղվեց «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տված հարցազրույցի մասին նյութերով։ Հարցազրույց, որում Աննա Հակոբյանն ասում է, թե բախման տարիների ընթացքում եղել են հազարավոր զոհեր, բայց «մեր հազարավոր զինվորներն Արցախում իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի», քանի որ այդ զոհերը չեն մոտեցրել բախման կարգավորումը։

Սոցիալական ցանցերը լեփ-լեցուն են այդ հարցազրույցի տեսանյութով, միանգամայն սպասելի համապատասխան մեկնաբանություններով, այն ոգով, ինչպիսիք նախկինում գրում էին ցանկապատերին, բայց մենք պարզապես համոզված ենք, որ Աննա Հակոբյանը նման բան ասել չէր կարող. չնայած տեսանյութին, դա պարզապես հերթական ֆեյքային նորությունն է, որ տարածում է Ադրբեջանն իր անզոր չարության մեջ և իր խորին հուսահատությունից։

Основная тема:
Теги: