ԲԱՆԴԵՐԼՈԳՆԵՐԸ ՑՆՈՐՎԵԼ ԵՆ

Քաշեցին ինձ։ Փիս քաշեցին։ Իսկ բանն այսպես եղավ. մոսկայաբնակ խփնված կերպարների մի զույգ, ավելի ճշգրիտ, միանգամայն կոնկրետ՝ Ռոման Բաղդասարյանն ու Ելենա Վարդանյանը ցանցում տարածեցին նրանց ցուցակը, «ովքեր հանդես են գալիս Փաշինյանի ու իր Թիմի և Նոր Հայաստանի դեմ…»։ Դե, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ով է կանգնած դեպի երջանիկ կյանք տանող իր ճանապարհին։ Եվ որ ժողովրդի թշնամիներից լուծելիք վրեժն իրեն երկար սպասեցնել չտա։ Ճիշտ է, հիմա այդ էջերը կարծես թե փակել են, բայց ուշ է, զգոն օգտվողները պատճենել ու պահպանել են

Այդ ամենը՝ ոչինչ. ինչ է, քի՞չ են աշխարհում տխմարները, որոնց մի ինչ-որ տեղը քորվում է։ Քիչ չեն, իհարկե։ Բայց, ինչպես ասում էր Էտուշի հարսնացու առևանգող հերոսը, ախր վիրավորակա՛ն է, ազնիվ խոսք։ Իսկապես շատ վիրավորական է, որ ինտելեկտուալների և անչափ հարգարժան մարդկանց այդ ցուցակում ես, չգիտես ինչու, չկամ։ Այսպիսի նվաստացում վաղուց չէի ապրել. ես այստեղ, հասկանում ես, կաշվից դուրս եմ գալիս, իսկ ինձ չեն ներառել։ Խմբագրիս՝ Ֆլորա Նախշքարյանին ներառել են, գործընկերներիս՝ Մարինա Գրիգորյանին և Մագդալինա Զատիկյանին ներառել են, իսկ ինձ՝ ոչ։ Դեբիլ չեն, բա ի՞նչ են, կասեր ԼավրովըԴուք ինչ է, բանդերլոգներ, իմ հոդվածները չե՞ք կարդում։

Պարզապես կատաղում ու տանջալից ցավ եմ ապրում փաստորեն բացարձակ աննպատակ ապրած տարիների համար։ Աո՜ւ, Ելենա Վարդանյա՛ն։ Ասում են, որ գրել եք, թե լրացնում եք ցուցակները։ Շո՛ւտ արեք, լրացրեք, խնդրում եմ, թե չէ արդեն ոչ փողոց եմ կարողանում դուրս գալ, ոչ էլ պարկեշտ հասարակության մեջ երևալ. բոլորը կասկածանքով են նայում, դրսից ուղարկվածի տեղ դնում։

Եվ առհասարակ, ինչպե՞ս կարելի է այդքան ոչ պրոֆեսիոնալ ձևով մոտենալ գործին։ Եթե հանձն եք առել ինչ-որ բան անել, արեք գոնե ջանադրաբար, ջերմեռանդորեն, պատասխանատվության զգացումով։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են շատերը դեմ Փաշինյանին ու իր թիմին։ Հենց այն պատճառով, որ ինչ էլ որ անելիս լինեք, անում եք նույնքան մակերեսայնորեն ու ոչ պրոֆեսիոնալ ձևով, հանպատրաստից։ Մի դժբախտ ցուցակ էլ չեք կարողանում նորմալ կազմել. այ ճիշտ նույն կերպ էլ Նիկոլն ու իր թիմն են կառավարում «Նոր Հայաստանը»։

Հե-հե՜յ, Փաշինյան։ Միգուցե դո՞ւ օգնես քո բանդերլոգներին ու նրանց տաս ամբողջական ցուցակները։ Արա դա, խնդրում եմ, այդժամ ամեն ինչ կներեմ։ Թե չէ տգեղ բան է ստացվում, Նիկի, շա՜տ տգեղ

Основная тема:
Теги: