Անի Սամսոնյան․ «Քաղաքացու օրը» 124 մլն դրամով տոնելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը շռայլություն է համարում կառավարության որոշումը, որով 124 միլիոն դրամ կհատկացվի «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների համար:

«Որոշումն ընդունվել է չքննարկվող կարգով՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկությամբ։

Կարծում եմ, որ դա շռայլություն է և կարիք չկա պետբյուջեից վատնել այդ գումարները սեփական փառքը (և չասեք ժողովրդի հաղթանակը, որովհետև ժողովուրդը այլ հրատապ ու կենսական կարիքներ ունի) օրացույցում ամրագրելու և այդ օրը մեծ շուքով նշելու համար։ Տպավորություն է, որ իշխանությունը հանրության համերաշխությունը քայլ առ քայլ վերականգնելու փոխարեն ավելի է խորացնում անհանդուրժողականությունը։

Իսկ չքննարկվող կարգով Ատոմ Ջանջուղազյանին պետք է պաշտոնանկ անեին և վերջ»,-գրել է պատգամավորը, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: