Ֆինանսավորման ծավալը`3 մլն դոլար

Ապրիլի 22-ին Երևանում կայացավ «Գյուղատնտեսական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկը, որը իրականացվում է USAID-ի և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման հիմնադրամի (CARD) հետ համատեղ:

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը մանրամասն պատմեց հիմնադրամի կառուցվածքի և ծրագրերի մասին, որոնք ուղղված են գյուղական շրջաններում աղքատության մակարդակի կրճատմանը:

«Գյուղական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի ղեկավար Սուսանն Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության խթանմանն ուղղված նպատակները և խնդիրները՝ նշելով, որ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 3 մլն դոլար:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց կազմակերպության կողմից ծրագրի իրականացման կարևորությունը, որը մեծ փորձ ունի: «Հայաստանում ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ գյուղատնտեսության բնագավառում շատ ինստիտուցիոնալ ծրագրեր բարեհաջող իրականացվել են», - հավելեց նա:

Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի առաջին տեղակալ Արտակ Քամալյանն ընդգծեց, որ այս ծրագիրը շարունակվելու է: «Կարևոր է, որ այս ծրագրի նպատակները համահունչ են գյուղատնտեսության զարգացման ոլորտում կառավարության ռազմավարությանը, մասնավորապես, նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրման հարցում», - պարզաբանեց նա:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն, իր հերթին, ընդգծեց հիմնադրամի հետ համագործակցության կարևորությունը:

«Սա կարող է լավ աջակցություն լինել համալսարանի գիտական ներուժը գյուղատնտեսության զարգացման մեջ օգտագործելու համար, այդ թվում բարձր տեխնոլոգիաների ներդրման միջոցով», - հավելեց նա: Ուռուտյանը համատեղ աշխատանքի հույս հայտնեց ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ոլորտում համագործակցության համար:

Նշենք, որ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման հիմնադրամը (CARD) հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի մարքետինգի աջակցության ծրագրի իրավահաջորդ (USDA-MAP):