ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ` ԹՎԵՐՈՎ, ՄԱՍ 3. ԲԱՆԿԸ 10 ՏԱՐՈՒՄ ՏԵՂԱԲԱՇԽԵԼ Է 18,5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՐՏԱՏՈՄՍ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:



         

Երրորդ տեսանյութի տվյալներով, Ամերիաբանկը զբաղեցնում է կորպորատիվ պարտատոմսերի 30%–ը։ Տասը տարում բանկն իրականացրել է պարտատոմսերի 22 տեղաբաշխում 18,5 մլրդ դրամ, 7 մլն դոլար և 3 մլն եվրո համախառն ծավալով։

Ամերիաբանկը 2007–2018թթ.–ին իրականացրել է 400 մլն դրամի պարտատոմսերի և 108,4 մլն դրամ (2013-2018թթ.) եվրապարտատոմսերի առուվաճառք։

Պետական պարտատոմսերում Ամերիաբանկի ներդրումներն աճել են` 2011թ.–ին գրանցված 34,2 մլն դոլարից 2018թ.–ին դառնալով 105,5 մլն դոլար։

Միաժամանակ ինչպես նշվում է առաջին տեսանյութում, Ամերիաբանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլրդ դոլարը։ Երկրորդ տեսանյութի համաձայն, բանկի կողմից Հայաստանի տնտեսության վարկավորումը 10 տարում կազմել է 4,5 մլրդ դոլար։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Основная тема:
Теги: