2019-04-24 16:00
Լրատվական գործակալություններ
Քնեսեթի անդամները Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ են անում
Քնեսեթի անդամները երկրի կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «The Jerusalem Post»-ը:
«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ դադարի ենթարկվել Թուրքիայի ճնշմանը: Մենք բարոյական եւ պատմական պատասխանատվություն ունենք հիշելու ցեղասպանությունը եւ հաստատելու «այլեւս երբեք» կարգախոսը: Սա ճիշտ է յուրաքանչյուր ազգի համար»,- իր միկրոբլոգում նշել է Յսիր Լապիդը:
«Մերեց» կուսակցության պատգամավոր Մոսի Ռազը գրել է. «Այսօր մենք հիշում ենք հայ ժողովրդի հոլոքոսթը: Նրանց երրորդ մասը սպանվել է թուրքերի կողմից: Ժամանակն է, որ Իսրայելը Հայոց ցեղապանությունը պաշտոնապես ճանաչի», տեղեկացնում է NEWS.am-ը: