Վազգեն Սաֆարյան․ Կառավարության տնտեսական հեղափոխության հայեցակարգը ցանկությունների ոլորտից է

Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, տեղեկացնում է NEWS.am:

Նրա խոսքով՝ բիզնեսը և տնտեսվարող սուբյեկտները մշտապես ցանկանում են թափանցիկություն և որոշակիություն: «Արտահանման ծավալների ավելացման և այն ՀՆԱ-ի 45 տոկոսին հասցնելու համար մենք տարեկան պետք է 500 մլն դոլարի ապրանք արտահանենք:

Այս տեսանկյունից, կառավարության կանխատեսած 5 տոկոսանոց տնտեսական աճը փոքր թիվ չէ, բայց դա բավարար չէ նշված արդյունքներին հասնելու համար», - նշեց փորձագետը:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է աշխատել տնտեսության որոշակի ճյուղերի ուղղությամբ, նախևառաջ արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

«Հայաստանն ունի լուրջ ավանդույթներ թեթև, մեքենաշինական, տեքստիլ, քիմիական և այլ ոլորտներում:

 Օրինակ, միայն մեկ «Նաիրիտը» կարող է տարեկան 100 մլն դոլարի արտահանում ապահովել, ինչը թույլ կտա իշխանությունների նախորոշած ծավալի ավելի քան 20 տոկոսը ստանալ», - ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:

Փորձագետը նշեց, որ անցած 30 տարիները դարձել են կորցրած տարիների ժամանակ հաշվի առնելով, որ առևտրային սալդոն ունի լուրջ բացասական ցուցանիշ:

«30 տարում բացասական սալդոն կազմել է 30 մլրդ դոլար: Բացի այդ պետության մասնակցությունը առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների արտաքին առևտրային գործարքներին կարող էր թույլ կտա ստեղծել որակի արդյունաբերական հիմնադրամ, որը կարելի էր օգտագործվել արտադրական ոլորտին աջակցելու համար», - եզրափակեց նա:

Основная тема:
Теги: