Գագիկ Ծառուկյան․ Տակը բան պետք է լինի, որ հնարավոր լինի

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարում է, որ պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսվի, տեղեկացնում է NEWS.am:

«Բողոք է եղել, պարտավոր են բողոքին ընթացք տալ, լսել և ըստ Սահմանադրության, ըստ օրենքի իրենց որոշումը կայացնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ հենց իր ելույթներն են հիմք հանդիսացել այդ բողոքի՝ Ծառուկյանն ասաց, «Վանեցյանը սպասում է, երբ հիմք ընդունի…»:

«Հեսա դուրս գամ, ձեր բոլոր հարցերին կխատասխանեմ»,- ասաց Ծառուկյանը՝ կիսատ թողնելով զրույցը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը:

Основная тема:
Теги: