ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ

«Փաշինյանը փորձում է իր վրայից գցել ղարաբաղյան հարցի լուծման քաղաքական պատասխանատվությունը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց պահեստի գնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։

-Իր այսօրվա ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «պատրաստ է իր բաժին պատասխանատվությունը կրել ղարաբաղյան խնդրի լուծման հարցում»։ Ի պատասխան այն դիտողությանը, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես հայտարարություն է արել այդ թեմայով, Փաշինյանն ասաց. «Քոչարյանն ո՞վ ա, էն որ Մեղրին հանձնելու ծրագիր էր քննարկու՞մ»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-1993 թվականից գրեթե մինչև 1999-ը ես աշխատել եմ պաշտպանության նախարարի աշխատակազմում, եղել եմ Վազգեն Սարգսյանի օգնականը և ընդ որում նրա ընկերը։ Մեղրին հանձնելու հարց երբեք չի քննարկվել հայկական իշխանությունների կողմից։ Դա ամերիկացիների մշակած ծրագիրն էր, որը ստացել էր «Գոբլի ծրագիր» անվանումը, և այն միանշանակ մերժվել է Հայաստանի բոլոր իշխանությունների կողմից։ Վերջերս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նույնպես հայտարարեց, որ ոչ մի նման բան չի քննարկվել. այդպիսի բանակցություններ ապրիորի չէին կարող տեղի ունենալ իրեն շրջանցելով։ «Մեղրիի մասին հարց ես երբեք չեմ լսել»,- ասաց Բաբայանը։ Ահա ուրեմն, դա ամերիկյան ծրագիր էր, որը նախատեսում էր Մեղրիի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հետ։ Բայց, կրկնեմ, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը դա երբեք չեն քննարկել ադրբեջանական ղեկավարության հետ։ Փաշինյանի ասածը պարզապես հերթական սուտն է, որ նա օգտագործում է՝ ցույց տալու համար ժողովրդին, թե որքան հերոսաբար է ինքը պաշտպանում Արցախի շահերը, մինչդեռ նախկին իշխանությունները ցանկանում էին լուծել ղարաբաղյան հարցը՝ զոհաբերելով Հայաստանի շահերը։ Դե, և ազնիվ լինենք. եթե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը իրենց կառավարման ժամանակ ժողովրդից գաղտնի գնացած լինեին ինչ-որ զիջումների, ապա գաղտնին վաղուց հայտնի դարձած կլիներ և կունենար իր արդյունքը։ Ինչպես տեսնում ենք, նման բան չկա։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան է ծրագրում ի վնաս Հայաստանի և Արցախի, փորձելով հիմնավորել դա նախկին իշխանությունների սխալ քաղաքականությամբ, ապա դա մեծ սխալ է։ Եվ, ի դեպ, վերոնշյալ ասուլիսում նրա արած հայտարարությունը, թե իբր՝ ինքը խոսելու բան չունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ վերջինս ուտելիք է գողացել զինվորներից, նույնպես սուտ է։ Որպես գնդապետ, որպես մարդ, որը երկար ժամանակ ծառայել է բանակում, կարող եմ ասել. հայոց բանակի զինվորը միշտ ստացել է նորմալ սնունդ և ամեն անհրաժեշտը։ Թող Փաշինյանը չվարկաբեկի բանակը իր շիզոֆրենիկ ցինիկ հայտարարություններով։

-Իսկ վերաբերմունքը մարտական գեներալների նկատմամբ. ինչպե՞ս կբնորոշեք դա։

-Է՛լ ավելի վատ։ Վարկաբեկելով գեներալներին, Փաշինյանը ոչնչացնում է հայ ազգի դիմադրողականությունը, հայկական ոգին։ Զրկել ժողովրդին իրեն բնորոշ ոգու կորովից, փոխարինելով դա «միասեռ», ցինիկ գեյ-հոգեբանությամբ. այսպիսին է իրավիճակը։

-Եկեք վերադառնանք ղարաբաղյան կարգավորման հարցին։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրվելուց անմիջապես հետո ծանոթացել է ղարաբաղյան հարցին առնչվող փաստաթղթերին։ «Առաջին մտքերից մեկն էն էր, որ արժե էդ ամեն ինչը հրապարակել։ Ես կուզեմ հրապարակել, անկեղծ ասած, բայց էնպիսի նուրբ հարց է, որ պետք է քննարկել։ էդ փաստաթուղթը միայն մեր սեփականությունը չի։ Դա նաև միջնորդների սեփականություևն է»,- ասաց նա։ Ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը. կա՞ մի բան , ինչը մենք չգիտենք։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների ընթացքում կարգավորման համատեքստում քննարկվել են ամենատարբեր հարցեր։ Առաջարկվել են երեք հիմնական ծրագրեր, և դրանք քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Եվ դրանցից ոչ մեկը չի արժանացել դրական գնահատականի. ինչպես այս, այնպես էլ մյուս կողմից։ Խոսքն ընդհանրական, բնավ ոչ վերջնական առաջարկությունների մասին է։ Նույնիսկ եթե հրապարակվեն, դրանք ընդամենը ծրագրային փաստաթղթեր են, որոնց առջև ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ղեկավարությունը կանաչ լույս չի վառել։ Այնպես որ դրանց վրա հիմնվելը, ներկայացնելով իբրև նախկին իշխանությունների բացասական գործունեության արդյունք, առնվազն միամտություն է։

-Արդեն առաջին անգամը չէ, որ Փաշինյանը խոսում է այն մասին, թե ղարաբաղյան հարցը պետք է լուծի հայ ժողովուրդը, և այդ առումով մեզանում «չի եղել հասարակական դիսկուրս»։ Ինչի՞ համար է պետք հասարակական դիսկուրսը, երբ Ղարաբաղյան շարժման մեկնարկի պահից ի վեր, ազատագրական պատերազմում և հաղթանակում ժողովուրդն արդեն վաղուց իր վճիռն արտահայտել է։

-Ահավասիկ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխության վրա ծախսվել է 200 հազար դոլլար։ Վերջիվերջո, այդ 200 հազարը ինչ-որ տեղից եկել է, այնպես չէ՞։ Վարչապետի կին Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամի հաշվեհամարներին փոխանցված են միլիոնավոր դոլլարներ։ Եվ դրանք նույնպես ինչ-որ տեղից եկել են։ Ուրեմն պետք է, չէ՞, որ Փաշինյանը հաշվետվություն տա նրանց, ովքեր ներդրել են այդ 200 հազարը, իսկ դրանք հիմնականում թուրքական և ադրբեջանական աղբյուրներ են՝ Ջորջ Սորոսի միջնորդությամբ։ Իսկ ժողովրդի անունից հակաժողովրդական քայլեր գործելը. պատմությանը հայտնի են դրա բազմաթիվ օրինակներ։ Մտավորականության դեմ ստալինյան բռնաճնշումներն իրականացվում էին ժողովրդի անունից։ Հիտլերը անցանկալիներին ոչնչացնում էր գերմանացի ժողովրդի անունից։ Մի՞թե Հոլոքոստը ժողովրդի անունից չհայտարարվեց։ Թուրք ժողովրդի անունից Օսմանյան կայսրության ղեկավարությունն իրագործեց Հայոց ցեղասպանությունը, Մաո Ցզեդունը միլիոնավոր չինացիների ոչնչացրեց ժողովրդի անունից։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով ժողովրդի անվան տակ, փորձում է իր վրայից գցել ղարաբաղյան խնդրի լուծման քաղաքական պատասխանատվությունը և ժողովրդի անունից անել այն, ինչ իրեն թելադրում են իր տերերը…

Основная тема:
Теги: