Գնել Սանոսյան. Գեղարքունիքը կարող է դառնալ զբոսաշրջության կենտրոն

«Հայաստանի Գեղարքունքը մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով աշխարհում քաղցրահամ ջրի խնդիրները և օրեցօր մեծացող դերը, Գեղարքունիքի մարզը դառնալու է ոչ միայն տարածաշրջանի, այլ աշխարհի կարևոր շրջաններից մեկը»,-Գավառում ընթացող «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նշենք, որ համաժողովին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, դիվանագետներ, գործարարներ։ Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որից 72 գործարարն արտերկրից են՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից, Իտալիայից, Դանիայից, Նիդեռլանդներից, Ղազախստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Գ. Սանոսյանի խոսքով, հաշվի առնելով, որ մարզի սրտում գտնվում է Սևանա լիճը, այստեղ տնտեսության ոչ բոլոր ճյուղերը պետք է զարգացնել, առաջնահերթություն են տվել գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, այլընտարքնային էներգետիկայի զարգացմանը։

Մարզպետն ասաց, որ գյուղատնտեսության համար անչափ նպաստավոր է մարզի 345 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը։

«Մենք կարող ենք զարգացնել հատկապես էլոկոգիապես մաքուր գյուղմթերքը։ Մեր մարզը բոլոր նախադրյալներն ունի վերածվելու էկո մարզի, որպեսզի և մաքուր սնունդ արտադրենք և մեր Սևանա լճի բնապահպանական խնդիրները հաշվի առնենք»,- նշեց նա։

Գ. Սանոսյանն ասաց, որ տուրիզմի առումով Սևանի հնարավորությունները հսկայական են, սակայն մարզում կա տաս հազարից ավելի պատմաճարտարապետական և բնական հուշարձաններ։

Վերականգնվող էներգետիկայի առումով Հայաստանի տաս մարզերի մեջ, նրա խոսքով, ամենամեծ արևային պոտենցիալ ունեցող մարզը Գեղարքունիքն է։

Նա համոզված է, որ տարիներ անց Գեղարքունիքը ծածակված է լինելու արևային վահանակներով և քամու հողմակայաններով։ Գ. Սանոսայանն ասաց, որ իրենց մարզում տնտեսության այլ ոլորտները զարգացնելու հնարավորություն նույնպես կա, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема: