ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԱՆԿԱՀԱՍԱԿՆԵՐԸ

Շատ բան է փոխվել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարման ընթացքում։ Բայց ոմանք, ինչպես արդարացիորեն նկատում է վարչապետը, դեռևս մինչև վերջ չեն հասկացել, թե հատկապես ինչ է փոխվել։ Հենց նրանց էլ նվիրվում է այս հոդվածը։

Փողոցն այն շենքի առջև, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, բաժանված է երկու մասի։ Մի կողմում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են, որոնք պահանջում են նրան ազատել և դադարեցնել իշխանությունների պատվիրած դատավարությունը։ Դրանք «սևերն» են։ Մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներն են, որոնք պահանջում են ցմահ բանտարկություն, որովհետև իրենք այդպես են ուզում։ Դրանք «սպիտակներն» են։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանն է, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։

Փորձում ես քեզ զսպել։ Անկեղծորեն փորձում։ Հատկապես ընթերցողների լայն շրջանի համար նախատեսված նյութերում։ Բայց ախր այդ ինչո՞վ պիտի մտածես, որ Քոչարյանի դեմ ակցիայի բերես երեխաների, որոնք 2008 թվականին կա՛մ դեռ ընդհանրապես չէին ծնվել, կա՛մ էլ առավելագույնը մեկից երեք տարեկան էին։ Եվ նրանց ձեռքը տաս անարգալից բովանդակությամբ ցուցապաստառներ Արցախի հերոսի հասցեին։

Չէ, հասկանալի է, որ զոմբիկներ են։ Հասկանալի է, որ փախել են «Կիսաբաց պատուհաններ» հաղորդումից։ Հասկանալի է, որ դըմփ-դըմփ- հու են բառացի իմաստով։ Բայց այդ աստիճա՞ն։ Թեպետ, հավանաբար ամեն ինչ արդարացի է. չէ՞ որ իշխանության ղեկին են նրանք, ովքեր լիովին խրախուսում են նման մեթոդները։ Իսկ ինչպիսին առաջնորդն է, այնպիսին էլ կողմնակիցներն ենՀամաձայնեք, դժվար է պատկերացնել, պարզապես անհնար է պատկերացնել, որ Ռ.Քոչարյանը իր նպատակներին հասնելու համար թաքնվեր երեխաների հետևում. դե, պարզապես այլ մասշտաբ է, թեկուզ ճաքիր, բայց այլ էԻնչևէ, բայց այսպիսին է Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։

…«Սպիտակները» եկել էին «Դուխով» դրոշով, Եվ սկսեցին գոռալ, թե Քոչարյանի բոլոր կողմնակիցները ծախված են։ Դե, իսկ հետո Քոչարյանի կողմնակիցներից մեկը պարզապես գնեց այդ դրոշը «դուխովներից» ընդամենը 5 հազար դրամով։ Կարծում ենք, թանկ վճարեց։ Եթե ևս 5 հազար ավելացներ, մեծածախով կգներ նրանց բոլորին։ Եվ սա նույնպես Նիկոլ Փաշինյանի նույն այդ նոր Հայաստանն է, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։

Վարչապետի երկրպագուհիներից մեկը հիստերիայի մեջ է ընկած սոցիալական ցանցերում. «Նիկոլ, այսպես թողնել չի՛ կարելի, մի բան արա»։ Ի՞նչը թողնել չի կարելի։ Պարզվում է, հիստերիայի նոպայի պատճառն այն է, որ տիկինը հայտնաբերել է. Քոչարյանը ունի կողմնակիցներ և նրանք քիչ չեն։ Հասկանում եք, այդ զոմբիկներն այն աստիճան զոմբիացած են, որ անկեղծորեն հավատում են. իրենց առաջնորդը՝ ամենա-ամենագլխավոր «դուխովը» կարող է կողմնակիցներ ունենալ, իսկ այն մարդը, որը գլխավորել է Արցախի պաշտպանության պետկոմիտեն պատերազմի ժամանակ, ԼՂՀ-ի առաջին նախագահն ու Հայաստանի երկրորդ նախագահը, որն իր կառավարման տարիներին ավելացրեց երկրի բյուջեն 8,5 անգամ՝ ոչՍա նոր Հայաստանն է, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։

Համաձայն Gallup International-ի տվյալների, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում էր հարցվողների 60,2%-ը։ Վերջերս կազմակերպությունն անցկացրեց նոր հարցում, որը նվիրեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին տարեդարձին։ Հետազոտությանը մասնակցեցին 18 տարեկանից բարձր 1108 հարցվողներ՝ ինչպես Երևանում (հարցման ենթարկվածների ընդհանուր թվի 30%-ը), այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում։ Ահա ուրեմն, նոր հարցումից հետևում է, որ մայիսի սկզբի դրությամբ վարչապետին լիովին վստահում էր արդեն 39,9%-ը, այսինքն մեկ երրորդով ավելի քիչ։ Օրինաչափ է։

Основная тема:
Теги: