Օսիպյանը չհրապարակեց դավադրության մասին տեղեկությունը

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դավադրություն ծրագրելու մասին հայտարարություններին։

«Ես իրավասու չեմ պետության ղեկավարի ասածներին պարզաբանումներ տալ։ Բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունը, անկախ նրանից ինչ արել է կամ անում է, անում է միայն օրենքին համապատասխան»,- ասաց նա։

Հարցին, թե ինքը դավադրության սպառնալիք տեսնո՞ւմ է, Օսիպյանը պատասխանեց «Չեմ բացառում։ Եկեք այն, ինչ տեղեկություն ունի ոստիկանությունը, այս պահին ես չհրապարակեմ», տեղեկացնում է lragir.am-ը։

Теги: