2019-05-23 16:29
Լրատվական գործակալություններ
Խոսնակ․ ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը:
Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, որ իշխանությունները փորձում են հասնել ռեկտորի պաշտոնանկությանը: ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել հասնել ռեկտորի պաշտոնանկությանը:
Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ևս հայտնել էր, որ հորդորել է Արամ Սիմոնյանին հեռանալ, տեղեկացնում է News.am-ը: