Ցեմենտի համար պետտուրքը հաստատված է

Ազգային ժողովը երկուշաբթի նիստին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված «Պետական տուրքի մասին», ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որոնք նախատեսում են ցեմենտի ներմուծման պետական տուրքի հաստատումը

Ապրիլի 19-ին ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է առաջարկված օրինագիծը` Իրանից և այլ երկրներից Հայաստան ներմուցվող ցեմենտի մեկ տոննայի համար 22 հազար դրամ մաքսատուրքի սահմանման մասին: Օրինագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ այդպես փորձ է արվում պաշտպանել տեղական արտադրությունը:

Սակայն առաջին և երկրորոդ ընթերցումների միջև օրինագծում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել: Այդպես Խաչատրյանը նշեց, որ նոր ուսումնասիրությունների անցկացման արդյունքում որոշում է ընդունվել սահմանել ոչ թե 22 հազար դրամի մաքսատուրք, այլ 14 հազար դրամի, քանի որ Հայաստանում մեկ կիլոգրամ ցեմենտի արտադրության ինքնաարժեքը նվազել է 7-8 դրամով:

Միաժամանակ որոշվել է մերժել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջը` ցեմենտի արտադրության համար երկիր ներմուցվող կլինկերի վրա նույնպես պետական տուրք սահմանելու մասին (1 դոլարը` 480,1 դրամ), տեղեկացնում է Newsarmenia.am։

Основная тема:
Теги: