Դատարանը արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը։

Իր որոշմամբ՝ դատարանն արձանագրեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը, իսկ Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով բողոքը մերժեց, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: