«ԱՊՐԻ՛Ր ՀԱՅԵՐԵՆ». «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ» ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿԸ` ՀՀ ԴՐԱՄՈՎ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մինչև ս.թ. հունիսի 30-ը ՀՀ դրամով ներդրված ժամկետային Ամերիա ավանդների համար կգործի ավելի բարձր` 9.5% տարեկան տոկոսադրույք (առանց ավելացման, նվազեցման և ընդհատման հնարավորությունների):

Այս տոկոսադրույքը կգործի մասնավորապես ստորև ներկայացված չափորոշիչներով ավանդների դեպքում.

Ավանդային պայմանագրի գործողության ժամկետ՝ 366-730 օր, տոկոսների տարեկան կապիտալացմամբ

Հաշվի նվազագույն մնացորդի չափ` 200,000 ՀՀ դրամ, առավելագույնը` 10,000,000 ՀՀ դրամ (հանրագումարային)

Տարեկան տոկոսային եկամտաբերության չափը՝ 9.5%

Տոկոսագումարների հարկման չափը՝ 10%:

Հիշեցնենք, որ «Ապրի՛ր հայերեն» արշավի շրջանակներում մեկնարկել է նաև Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ս.թ. հունիսի 29-ը: Մրցույթի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղումով` «Ապրի՛ր հայերեն» մրցույթ:

Теги: