Դավիթ Հարությունովը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների մասին

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից համատեղ զորավարժություններ անցկացնելը ճնշում գործադրելու փորձ է Մոսկվայի և Երևանի վրա։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Մարտավարական նշանակության «Անխախտելի եղբայրություն 2019» թուրք-ադրբեջանական զորավարժություններն ընթանում են հունիսի 7-11-ը Նախիջևանում։ Միջազգային կազմակերպությունները զորավարժություններ անցկացնելու մասին նախնական ծանուցում չեն ստացել։

«Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը Հայաստանի սահմանի մոտ իրենից որոշակի վտանգ է ներկայացնում ռազմական անվտանգության տեսանկյունից», - ասաց Հարությունովը։

Նրա խոսքով՝ Թուրքիան երկար տարիներ այսպես թե այնպես պահպանում է ռազմական ներկայությունը Նախիջևանում։ Հնարավոր է, որ այդ ներկայությունն ընդլայնվում է։

Բնականաբար, Թուրքիայի հետ զորավարժություններն ուղղված են Ադրբեջանի ԶՈՒ զարգացմանը։ Դա համատեղ աշխատանքի ուղղություններից է ։ Մյուս կողմից, ընտ փորձագետի, զորավարժությունները ճնշում գործադրելու ընդունված ձևաչափ են։

«Տվյալ դեպքում Հայաստանի վրա ճնշում է գործադրվում Արցախի հարցում, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վրա` Սիրիայի հարցում։ Իդլիբ նահանգում Մոսկվան աջակցում է սիրիական բանակի գործողություններին, իսկ Թուրքիան՝ տեղի գրոհայինների», - ասաց Հարությունովը:

Основная тема:
Теги: