2019-06-10 16:47
Լրատվական գործակալություններ
Երևանի քաղաքապետարան. Երթուղիները կկրճատվեն
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի արդիականացումը կհանգեցնի երթուղիների կրճատման՝ ներկայիս 111-ից 42-ի: Այս մասին հունիսի 10-ին հայ-իտալական գործարար համաժողովում հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղեկացնում է NEWS.am-ը:
Նրա խոսքով ՝ միաժամանակ կկրճատվի տրանսպորտային միջոցների թիվը՝ 1952-ից 820-ի:
«Նոր համակարգով տրանսպորտը կաշխատի 5:45-ից մինչև 23:45-ը և 9 րոպե հաճախականությամբ: Վարորդները դիսպետչերի հետ կենտրոնացված կապ կունենան, ֆիքսված աշխատավարձ կստանան՝ աշխատելով 8 ժամ: Բացի այդ տրանսպորտային միջոցները օդորակիչ և ջեռուցման համակարգ կունենան: Կավելանա կանգառների թիվը՝834-ից մինչև 1181», - ասաց պաշտոնյան՝ չպարզաբանելով, թե երբ կսկսվի համակարգի ներդնումը: