ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՕՐԵՆՔԸ

Ո՞րն է վարչապետի հաջողության գաղտնիքը։ Բնավ ոչ միայն այն հանճարեղ բանաձևը, որ ներկա գտնվողներին տարակուսանքի մեջ գցելով՝ նա հնչեցրեց Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ, հայտարարելով, որ եթե բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն։

Դե ինչ, դա այդպես է, բայց նա ունի ևս մեկ փոքրիկ գաղտնիք, թե ինչպես հասնել այն բանին, որ բոլորը գոհ լինեն։ Ողջ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր նոր սկանդալով նա ստիպում է մոռանալ նախորդների մասին։ Օրինակ, ո՞վ է այսօր հիշում խորհրդարանում ելույթ ունեցած սեռափոփոխի հետ կապված սկանդալն ու վեճերը «Իմ քայլը» դաշինքի և ԲՀԿ-ի միջև՝ այն առնչությամբ, թե ով էր այդ «կնոջը/տղամարդուն» թույլ տվել ամբիոն բարձրանալ

Կամ ո՞վ է հիմա հիշում պարգևավճարների մասին, որ իրենք իրենց բաժանում են հարկահավաքներն ու բնավ ոչ ամենաաղքատ մյուս կառույցները։ Կամ հիշո՞ւմ եք պետության հիմքերը սասանող ֆեյքերի դեմ պայքարելու վարչապետի կոչը։ Եվ այն, որ ԱԱԾ-ն ձերբակալեց ոմն առեղծվածային ֆեյքի, որը ֆեյքավարի կատակում էր վարչապետի լուսանկարով էջում, չհասկանալով, որ «նոր Հայաստանում» այդպիսի բաներ անել չի՛-կա-րե-լիՈ՞վ էր այդ ֆեյքը։ Ի՞նչ եղավ նրա հետ։ Դե, բոլորն արդեն մոռացել են նրա մասին։ Ինչպեսև այն մասին, որ վարչապետի որդին զինծառայություն է անցնում Ղարաբաղում։ Ինչպես որ բոլորը մոռացել են Նորագավիթի մաքսատան այն թշվառի մասին, որը զգաստ չէր կանգնել վարչապետի մոտենալու ժամանակ և արդյունքում աշխատանքից հեռացվեց Գերագույնի միահեծան որոշմամբ, չնայած Քաղաքացիական ծառայության մասին օրենքին

Ո՞վ է հիմա հիշում սենսացիոն արտահայտությունն այն մասին, որ մեր երիտասարդները Ղարաբաղում «զոհվել են հանուն ոչնչի»։ Չենք խոսում արդեն ավելի վաղեմի հիմարությունների մասին։ Օրինակ, ՀՀԿ քաղաքական գործիչների անուններով սգո սև ժապավենների կամ այն մասին, թե Իրանում բռնապետական ռեժիմ է, կամ էլ, թե անցած տարվա հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր էին «հակասահմանադրական» օրենք անցկացնել խորհրդարանում։

Ինչո՞ւ հիմա այդ ամենի մասին գրեթե չենք հիշում ու չենք գրում։ Հենց այն պատճառով, որ նոր իշխանությունների հիմարությունների, դրանց ուղեկցող մշտական սկանդալների հետևից ուղղակի ֆիզիկապես անհնար է հասնելԻ՞նչ ՀՀԿ, ի՞նչ ՇմայսՍրանք մեկ ամսվա ընթացքում այնպիսի բաներ կանեն, որ Շմայսն իրենց խորապատկերին պարզապես անմեղ Ձյունանուշիկ է, որը դեռ նոր է ընդունվել մանկապարտեզ

Իսկապես, ինչո՞ւ այսօր հիշենք սոցիալական ցանցերի առեղծվածային ֆեյքի կամ մաքսավորի իրավունքների մասին, եթե հիմա արդեն ժամանակն է մտորել այն մարդկանց իրավունքների մասին, որոնք սև վերնաշապիկը նախընտրում են սպիտակից։ Եվ, չգիտես ինչու, դրա համար բերման ենթարկվում ոստիկանություն, ընդ որում «իրավապաշտպան» ոչ մի կառույցի դա չի հուզում, ինչպես որ «ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության» ոչ մի կառույցի չեն հուզում հարձակումները TV 5 հեռուստաընկերության լրագրողի վրա

Իսկապես, ինչո՞ւ ուղեղդ ծանրաբեռնես այն հարցով, թե արդյոք վարչապետի որդին ծառայություն է անցնում Ղարաբաղում, թե՞ այնտեղ արդեն հոգնել են նրան հսկել ու հետ են ուղարկել, կամ շարունակես գուշակել մտքի թռիչքն այն մասին, թե ինչպես են մեր զինվորները Ղարաբաղում զոհվել հանուն ոչնչի, երբ այսօր խոսքն արդեն միանգամայն այլ բանի մասին է։ Այն մասին, որ վարչապետն արդեն գրեթե բացահայտ տեքստով խոսում է Արցախի իշխանական կառույցներում իր դեմ նյութվող դավերի մասին, ինչի արտացոլումը դարձավ պարզապես համատեղ պարը երրորդ նախագահի հետ

Կա այդպիսի չգրված օրենք. հիմարության չեզոքացման օրենքը։ Այն ասում է, որ եթե փոքր հիմարությունը խլացնես մեծ հիմարությամբ, ապա փոքր հիմարությունը շատ արագ մոռացվում էՀենց այս օրենքի համաձայն էլ գործում է նոր իշխանությունը։ Եվ միակ խնդիրն այստեղ այն է, որ յուրաքանչյուր նոր հիմարություն պետք է գնալով ավելի ճչացող լինի։ Առայժմ իշխանություններին դա գերազանց հաջողվում է։

Основная тема:
Теги: