ՆԵՂԱՑԱԾ ՏՂԱՆ՝ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Եթե նույնիսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն է խոսումՀայաստանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի միջև առկա տարաձայնությունների մասին, ապա նշանակում է, որ ժխտել ակնհայտն արդեն պարզապես անիմաստ է. չափազանց տարբեր են նրանք՝ Հայաստանի նոր էլիտան և Արցախի հին էլիտան։ Առաջինների պարագայում գլխավոր տեղում են պիարը, արտաքին հարդարանքը, դոլարը, լեզուն առաջ է ընկնում ուղեղից, և դրա վրա է կառուցվում նրանց հեղինակությունը։ Երկրորդները, իհարկե, սուրբ չեն, գուցե նույնիսկ հակառակը, բայց գործի մարդ են, կոնկրետ խնդիրներ լուծելու սովոր, որոնք իրենց կոնկրետ ավանդն են ներդրել արցախյան պետականության ստեղծման, անվտանգության ու զարգացման գործում և առաջին հերթին դրա շնորհիվ վաստակել իրենց հեղինակությունը։ Նրանց համար դատարկախոսներն ու դեմագոգները երբեք յուրային չեն դառնա, նույնիսկ եթե Նիկոլը երիցս քայլի Գյումրիից Երևան և հակառակը

Ինքը՝ վարչապետը, ըստ երևույթին, դա գերազանց հասկանում է։ Մարդկայնորեն խղճում եմ նրան։ Ահավասիկ նա կշտամբում է Արցախի իշխանություններին երրորդ նախագահի հետ պարի համար, ասում, թե ինչպես է անկեղծորեն շարադրել Արցախի իշխանություններին խաղաղ կարգավորման վերաբերյալ իր տեսլականըԵվ ակնհայտ է, որ վարչապետի շուրթերով խոսում է նեղացած տղան, որը ողջ ուժով ճգնում է ապացուցել մեծերին, թե ինքը նույնպես արդեն մեծ է, յուրային, որպեսզի ընդունեն իրենց շրջան։ Եվ նկատում է, որ ինչպես իր վրա նայում էին որոշակի քամահրանքով ու տարակուսանքով, այնպես էլ շարունակում են նայելՄարդկայնորեն միանգամայն հասկանալի է Փաշինյանի նեղացածությունը, չէ՞ որ նա իսկապես ուզում է, որ լավ լինի, բայցչի ստացվում։ Նորից կրկնենք, չափազանց տարբեր են նրանք՝ Փաշինյանն ու Արցախի ռազմաքաղաքական էլիտան։

Եվ թե անկեղծ խոսենք, ապա եթե անգամ Փաշինյանը պիտի ինչ-որ մեկից նեղանա, ապա նախևառաջ՝ հենց իրենից. բաց թողեց պետական գործիչ դառնալու հնարավորությունը, վարչապետի պաշտոնում շարունակում է մնալ նույնը, ինչ նախկինում էր. ընդդիմադիր թերթի խմբագիր, որի համար գերակայություն են սկանդալային հայտարարություններն ու սանձազերծ պոպուլիզմը։ Գուցե կոպի՞տ է ասված։ Այո, կոպիտ է։ Դե, իսկ ուրիշ ինչպե՞ս գնահատել, օրինակ, վերջին անհարմար վիճակը, որում հայտնվեց վարչապետը՝ կապված Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցով դատաքննության հետ։

Հիշեցնենք, որ անցած տարվա աշնանը Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքների մասին, հավատարիմ մնալով իր երգացանկին, ինքնապաստան հայտարարեց, թե իբր՝ ի՞նչ անձեռնմխելիություն, մի՞թե կարելի է մարդկանց սպանություն կազմակերպել, իսկ հետո ասել՝ «ես անձեռնմխելի եմ», այդ որտե՞ղ է նման բան գրված։

Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը դատի տվեց զրպարտանքի համար։ Խորհրդականները եկան Փաշինյանի մոտ ու բացատրեցին, որ ինչ դատավոր էլ նշանակես, գործը տանուլ է տրված. զրպարտանքի փաստն ակներև էԵվ դատն ավարտվեց շատ արագ։ Փաշինյանի ներկայացուցիչը հայտարարեց, թե վարչապետը նկատի չուներ Ռոբերտ ՔոչարյանինԱյսինքն՝ ես ես չեմ, խրճիթն իմը չի, և ընդհանրապես այսօր ես Վարդուշն եմ

Նկատենք, որ Փաշինյանը նույն կերպ էր վարվում նաև ընդդիմադիր թերթի խմբագիր եղած ժամանակ։ Ինչ-որ այլանդակություն էր գրում, առանց մտածելու, մեկնումեկի հասցեին, իսկ հետո փորձում էր տակից դուրս գալ, թե իբր՝ իրեն սխալ են հասկացելԲայց ախր հիմա նա վարչապետ է

Այ այդպես, Ֆրանսիայի հայ համայնք։ Մարդը, որին դուք ոգևորված ընդունեցիք, այդքան հեշտ ու հանգիստ հրաժարվեց իր խոսքերից։ Կարո՞ղ է արդյոք այդպիսի անձնավորությունը արժանանալ արցախյան նույնիսկ եթե ոչ սուրբ, բայց թեկուզև առայժմ չճանաչված պետականությունը կերտած մարդկանց հարգանքին, չենք խոսում արդեն վստահության մասին։ Հայաստանն այնուամենայնիվ մեկ բան է, մենք կարող ենք մեզ որոշակի չարաճճիություն թույլ տալ երկրի կառավարման գործում, զվարճալի աղջիկներ խորհրդարանումԴե, այդպիսի լիբերալներ ենք մենք, Հայաստանը կդիմանա, բայց այ, ԱրցախըՉէ՞ որ, ինչպես կասեր Չեռնոմիրդինը, Արցախն ակնհայտորեն այն տեղը չէ, որտեղ պետք է բանեցնել լեզուն։

Սա՝ «ո՞վ է մեղավոր» հարցի առնչությամբ։ Այժմ անցնենք «ի՞նչ անել» հարցին։ Այսպիսի իրավիճակը երկար շարունակվել չի կարող։ Կարելի՞ է արդյոք Արցախի ռազմաքաղաքական էլիտան հարմարեցնել Փաշինյանին։ Արցախում իշխանության բերել նույնպիսի թիմ, ինչպիսին այսօր մեզանում հպարտ բազմած է Ազգային ժողովում։ Կարելի էր, եթե չլիներ անավարտ պատերազմըԵվ դա օբյեկտիվ հանգամանք է, որից ոչ մի տեղ չես փախչի։ Որքան էլ մեղսավոր լինի Արցախի ռազմաքաղաքական հին էլիտան, կարծում ենք, նույնիսկ Փաշինյանն է հասկանում, որ նրանց ընդդիմախոսել փորձողները, նախ՝ սրբության առումով բնավ ավելի լավը չեն, ինչպես դա արդեն ապացուցել են նրանց հայաստանյան «գործընկերները»։ Երկրորդ, եթե նրանց վստահես Արցախի կառավարումը, ապա դա այն կորցնելու ամենասրընթաց ուղին է

Կարծում ենք, հենց դրանից է գալիս Փաշինյանի մարդկայնորեն չափազանց հասկանալի, երեխայական սաստիկ նեղացածությունը։ Այն ըմբռնումից, որ չնայած ուժային կառույցների նկատմամբ իր վերահսկողությանը, թևեր ոլորելու մեթոդն Արցախում կարող է հանգեցնել չճանաչված հանրապետության համար անդառնալի հետևանքների, ինչը մեր վարչապետը, իհարկե, չի ցանկանումԻսկ եթե չի ցանկանում, ապա դա նշանակում է, որ Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտաները միմյանց համապատասխանեցնելու կարևոր հարցը պետք է լուծվի ճիշտ հակառակ ձևով, այսինքն՝ ոչ թե Արցախի ռազմաքաղաքական էլիտան փոխելու, այլ Հայաստանի քաղաքական էլիտան վճռականորեն վերափոխելու ճանապարհով։ Ներառյալ ներկայիս վարչապետին։ Եվ այդ օբյեկտիվ գործընթացը չարժե չափազանց երկար ձգձգել. նեղանաս, թե չնեղանաս։

Основная тема:
Теги: