2019-06-17 15:40
Լրատվական գործակալություններ
Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Emmy Award մրցանակին
«Boston Globe» հրատարակության պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանը կրկին արժանացել է Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի Emmy Award բարձրագույն մրցանակին։
«Շտապեմ կիսվել ուրախալի լուրով: Նախադեպ չունեցող փաստ: Անուշ Էլբակյանը 3-րդ անգամ արժանացավ Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» - Emmy Award բարձրագույն մրցանակին։ Հայրերի օրվա կապակցությամբ, լավ նվեր արեց ինձ և համայն հայությանը: Ու թող հայերի մրցանակները ու հաղթանակները շատ լինեն», – Facebook–յան իր էջում գրել է դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Արթուր Էլբակյանը։
Անուշ Էլբակյանը գլխավորում է «Boston Globe» հրատարակության տեսա–պրոդյուսերական բաժինը, նա հրատարակության ավագ խմբագիրն է, տեղեկացնում է newsarmenia.am-ը։