Արման Աբովյան. 100 տարի անց Հայաստանում մոտ 1 մլն մարդ կմնա

Եթե Հայաստանում գլոբալ ռազմավարություն չմշակեն, ապա 10, 20 կամ 30 տարուց հանրապետությունում չափազանց անցանկալի ժողովրդագրական իրավիճակ կստեղծվի: Հունիսի 18-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասվում էր այն մասին, որ մինչև 2050-ը Երկրի բնակչության թվաքանակը 7.7 մլրդ-ից կհասնի 9.7 մլրդ:

«Դե իսկ 2100 թվականին մոլորակի բնակչությունը կլինի 11 միլիարդ մարդ: Զեկույցում կար նաև երկրների ցանկ, որտեղ այս գործընթացը հակառակ միտումը կունենա: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, եթե ամեն ինչ շարունակվի այս ոգով, 100 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը կկրճատվի մոտավորապես մինչև 1 մլն մարդ: 50 տարում մեր երկրի բնակչությունը կկրճատվի 183 հազարով», - ասաց Աբովյանը՝ հավելելով, որ նրա համար դրանք «սարսափելի թվեր» են:

Որպեսզի նման կանխատեսումը չիրականանա, պատգամավորն առաջարկում է շատպ սկսել պետական ռազմավարության ձևավորման աշխատանքը՝ ուղղված երկրում ժողովրդագրական իրավիճակի պահպանմանը:

Ըստ Աբովյանի, Հայաստանում պետք է ստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները, որոնք կնպաստեն ոչ միայն բնակչության թվաքանակի պահպանմանը, այլև կապահովեն նրա հետագա աճը: «Դա վերաբերում է ոչ միայն միգրացիային, այլև այլ խնդիրների, այդ թվում, ծնելիության խնդրին», - բացատրեց նա:

Основная тема:
Теги: