Աշոտյան. Քվեարկությունը խայտառակություն էր

ԵԽԽՎ-ն հրավիրել է Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել հունիսի նստաշրջանին, բայց պահպանելով ռուսական պատվիրակության լրազորությունների բողոքարկումը: Համապատասխան բանաձևն ընդունվել է լույս 25-ի գիշերը: Բանաձևն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։

ՀՀ պատվիրակությունը քվեարկել է  հետևյալ կերպ. Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Իիշխանական պատգամավոր Հովհաննես Իգիտյանը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանից»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվերակությանը՝ ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում գրել է. «Սա երեկ գիշերը Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն են։ Մեր պատվիրակությունը ուներ 4 ձայն։ Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել։ Փաստորեն, իշխող կուսակցությունը իրոք ամննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցն է։ Չգիտեմ, ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է։ Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա», տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: