Արթուր Ղազինյան․ Հայաստանի իշխանությունները խեղաթյուրում են Սահմանադրության իմաստը

Սահմանադրության իմաստը խեղաթյուրված է այն բանով, որ իշխանությունները երկրի հիմնական փաստաթուղթն օգտագործում են իրենց գործողությունները հիմնավորելու համար: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանն այս մասին ասաց «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» համաժողովի ժամանակ, որը կազմակերպել է «Իրավական ճանապարհ» հասարակական կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։

Նա որպես օրինակ բերեց ընդունումը, լրացումները և այն, թե ինչպես է Սահմանադրությունը կիրառվել ընտրությունների գործում: Նրա խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր իշխանություն փորձել է Սահմանադրությանը ստիպել ծառայել իր շահերին, ինչը Սահմանադրության հանդեպ անվստահություն է առաջացնում: Քաղաքակիրթ երկրների ղեկավարությունը մշտապես հղում է կատարում Սահմանադրությանը, հիշեցրեց փորձագետը: «Հայաստանում առավել հաճախ մատնանշվում է ժողովրդի գործոնը, իսկ Սահմանադրությունը երկրորդ պլան է մղվում, և տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդն ավելի կարևոր է, իսկ Սահմանադրությունը սկսում է դիտարկվել որպես խանգարող տարր»,- նշեց փորձագետը: Արդյունքում տեղի է ունենում փոխակերպում, իսկ իշխանությունների ցանկությունները ներկայացվում են որպես ժողովրդի ցանկություն:

«Առաջ է քաշվում նպատակ, և այդ նպատակը հռչակվում է որպես ժողովրդի պահանջ»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ չի հիշում դեպք, երբ հրապարակային ելույթներում և կոչերում հղում կատարվեր Սահմանադրությանը: Իրավաբանը ցավով ընդունեց, որ Սահմանդրության օրը իր նշանակությամբ զիջել է նորահայտ Քաղաքացու օրվա տոնին, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: