Վարդևանյան․ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի հիման վրա ՍԴ–ի որոշումից հետո գործը վարույթ ընդունած առաջին ատյանի դատավորը պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի և անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի անազատության հարցին, ապա կրկին որոշում կայացնի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ–ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«Այս իրավիճակում, երբ ՍԴ–ում քննություն է իրականացվում կիրառվելիք նորմի սահմանադրականության հարցի վերաբերյալ, գործը չի կարող չկասեցված ռեժիմում լինել։ Սահմանադրական դատարանում քննության առարկա նորմը քրեական օերնագրքի 300.1 հոդվածն է, որով մեղադրանք է առաջադրվեծ Ռոբերտ Քոչարյանին։ Դրա հիման վրա անձի՝ անազատության մեջ գտնվոլը, մարդու իրավունքների խախտում է, հետևաբար Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,–ասաց նա։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ իրավական խնդիրը չէր առաջանա, եթե Վերաքննիչ քրեական դատարանը գործը ժամանակին վարույթ չընդուներ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, քանի որ այս հարցը քննության ենթակա է միայն Սահմանադրական դատարանի կողմից»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը պետք է որոշի բացառապես Սահմանադրական դատարանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ որոշում էր կայացրել երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Նշենք, որ քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։

Գործի դատաքննությունը կկայանա 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Основная тема:
Теги: