ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄԵԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ` ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ԳեոՊրոՄայնինգ – լեռնահանքային ընկերութունների «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային խումբը հաղորդում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցների չարտոնված գործադուլի հետևանքով կոմբինատի արտադրական գործունեության դադարի մասին

Չարտոնված գործադուլի պատճառը հանդիսացել է աշխատանքային պայմանագրի կետերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի տարընթերցումը։

Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները կոմբինատի ղեկավարությանը ուղարկել են նամակ-դիմում, որում առաջադրել են լրացուցիչ դրամական միջոցների վճարման անհիմն պահանջ։

Կոմբինատի ղեկավարությունը 25.06.2019թ պատասխանել է Տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցների կոլեկտիվ նամակին, որում սպառիչ պատասխան է տրվել: Եղել են հանդիպման, ինչպես նաև ՀՀ գործող օրենքների շրջանակում հարցի հնարավոր կարգավորման վերաբերյալ քննարկման առաջարկներ։ Հանդիպմանը անպայման պետք է ներկա լիներ արհմիության կոմիտեի նախագահը և Մեղրի համայնքնի ղեկավարը, սակայն տեխնոլոգիական տրանսպորտի աշխատակիցները անտեսել են առաջարկը։

Հաջորդող օրերի ընթացքում ղեկավարության կողմից հանդիպումների առաջարկները նույնպես, անհայտ պատճառներով, անտեսվեցին։ Հուլիսի 2 -ին ժ14.30-ից կոմբինատի աշխատանքը անմողջությամբ կանգ առավ, իսկ կոմբինատի ղեկավարության կողմից առաջարկված արտադրամասի աշխատողների հանդիպումը Մեղրի համայնքնի ղեկավարի հետ արդյունքներ չտվեց։

Հուլիսի 3-ին կոմբինատի ղեկավարությունը, հերթական անգամ, աշխատակիցներին հրավիրեց հարցը քննարկելու, սակայն հրավերը կրկին մերժվեց։ Այդուհանդերձ, կայացավ արտադրամասի աշխատակիցների հանդիպումը Սյունիքի մարզպետի և Մեղրի համայնքի ղեկավարի հետ, որը ևս ավարտվեց անարդյունք։

Ներկա պահին Տեխնոլոգիական տրանսպորտի արտադրամասի աշխատակիցները շրջափակել են Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի գրասենյակը և հրաժարվում են բանակցային գործընթաց սկսել իրավական դաշտի շրջանակում։

Կոմբինատի ղեկավարությունը գտնում է, որ Տեխնոլոգիական տրասնպորտի արտադրամասի աշխատակիցների կոլեկտիվ նամակում նշված պահանջները անհրաժեշտ է լուծել իրավական դաշտում, ՀՀ օրենսդրության և իրավական ակտերի շրջանակում՝ առանց արտադրական գործունեության դադարեցման։ Այդ մասին բազմիցս նախազգուշացրել էին կոմբինատի ղեկավարությունը, Սյունիքի մարզպետը և Մեղրի համայնքի ղեկավարը։

Կոմբինատի աշխատակիցների գործողությունները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին և զգալի վնաս են հասցնում կոմբինատին, Մեղրի համայնքնին և ՀՀ պետական բյուջեին։ Կոմբինատի ղեկավարությունը նախազգուշացնում է. անօրինական գործադուլի նախաձեռնողները աշխատանքային պայմանագրի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ ակտերի շրջանակում կենթարկվեն պատասխանատվության։

"ԳեոՊրոՄայնինգ" ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին, այն միջազգային մասնավոր ընկերություն է՝ ոսկու և այլ մետաղների դիվերսիֆիկացված բազայով։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և "ԳՊՄ գոլդ" ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։

2007 թվականից ըկերությունը "Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի" զարգացման համար ներդրել է 79 մլն ԱՄՆ դոլար։ Ներկայումս Ագարաի կոմբինատում աշխատում է 1040 մարդ։ Բանվորների և ինժեներա-տեխնիկական անձնակազմի միջին աշխատավարձը (առանց կառավարող անձնակազմի) կազմում է 340 000 ՀՀ դրամ։

2008-ից մինչև 2018 թվականը ընկած ժամանակահատվածում "Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ" Փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված հարկերը և այլ վճարները կազմել են 1219 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։ 2019 թվականին Ագարակի կոմբինատը նախատեսում էր ՀՀ բյուջե վճարել մոտավորապես 12 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ ԱԱՀ գումարների վճարումները։

Գործունեության արդյունքները ամփոփելով նշենք, որ "ԳեոՊրոՄայնինգը" Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար ներդրել է ավելի քան 540 մլն ԱՄՆ դոլար։