ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵԶՆ ԻՐԵՆ ԶԵՎՍ ԵՐԵՎԱԿԱՅԵՑ

Վերջերս Հայաստանում ներկայացվեցին հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքները։ Հարցումը ֆինանսավորել էր ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալությունը, իսկ տվյալներն այս տարվա մայիսին հավաքեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան՝ սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։ «Սոցիոլոգիական հարցումները անում ենք Միացյալ Նահանգների «Գելափի» հետ: Կոնկրետ հետսովետական երկրներում՝ «Գելափ Բալթիկ Սըրվեյ» կազմակերպության հետ»,- պարզաբանեց Պողոսյանը։

Մի կողմ թողնենք հարցումների նկատմամբ վստահության թեման, որոնք Հայաստանում միշտ չգիտես ինչու նախապատվություն են տալիս իշխանության կուսակցությանը, չուսումնասիրելով բոլոր տվյալները. կանգ առնենք մի թվի վրա։ Հարցման տվյալներով, եթե Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունենային մայիսին, ապա «Իմ քայլը» կառավարող դաշինքը կհավաքեր ձայների 59%, երկրորդ տեղում կլիներ «Բարգավաճ Հայաստանը»՝ ձայների 12%-ով, երրորդը կլինեին հանրապետականները՝ 5%-ով։

Այստեղ կա մի քանի ուշագրավ պահ, բայց մենք կանգ կառնենք մեկի՝ «Իմ քայլը» դաշինքի 59% ցուցանիշի վրա։ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառավարող խմբակցությունը հավաքեց 70%։ Այսինքն՝ թեև 59%-ը բարձր ցուցանիշ է, բայց ստացվում է, որ կես տարվա ընթացքում իշխանության կուսակցությունը կորցրել է ձայների 11%... Նույնպես տպավորիչ թիվ է։

Բայց ողջ հարցն այն է, որ այդ թիվըչի զարմացնում։ Կես տարի առաջ բազմաթիվ փորձագետներ խոսում էին այն մասին, որ իշխանափոխության առաջացրած էյֆորիան երկրում շուտով կնվազի, քանի որ իշխանությունն ի վիճակի չի լինի կատարել երջանիկ կյանքի մասին իր աջուձախ շռայլած բազմաթիվ խոստումները։ Կարծում ենք, գործնականում համոզված ենք, որ դրան համամիտ էր նաև Նիկոլ Փաշինյանը, հենց այդ պատճառով էլ այդքան շտապեցնում էր ընտրությունների առումով, չնայած դրանով խախտում էր իր իսկ խոստումներն այն մասին, որ նոր ընտրությունները պետք է անցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումից հետո։

Ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս խոստումը չկատարեցին, փոխարենը՝ վարչապետը նախաձեռնեց խորհրդարանական-սահմանադրական յուրօրինակ ճգնաժամ, հոկտեմբերի 2-ին կոչ անելով իր կողմնակիցներին շրջափակել երկրի խորհրդարանը, իսկ հետո ձեռքերը ոլորելու մեթոդով ընդհանրապես ստիպեց խորհրդարանին փաստացի ինքնալուծարվել, մի կողմից՝ առաջադրելով իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, մյուս կողմից՝ կոչ անելով չքվեարկել իր օգտին, որպեսզի երկիրը մնա առանց կառավարության և օրենքի ուժով նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ողջ այդ կրկեսը, որը, կարծում ենք, տարիներ անց կընկալվի ոչ այլ կերպ, քան քմծիծաղով, ձեռնարկվեց բացառապես նրա համար, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան օր առաջ, քանի դեռ Փաշինյանի ու իր թիմի վարկանիշը բարձրակետում էր։

Հետո Փաշինյանը հաճախ կխոսի այն մասին, թե երկրում վերջապես տեղի ունեցան ազատ ընտրություններ։ Նկատենք. իրենից առաջ նախորդ իշխանություններից ոչ մեկի մտքով չէր անցել այդպիսի «հանճարեղ» քայլ. որսալով սեփական ժողովրդականության բարձրակետը, տեղնուտեղը նախաձեռնել արտահերթ ընտրություններ արագացված գրաֆիկով, թույլ չտալով իր ընդդիմադիր ընդդիմախոսներին ուշքի գալ և ժամանակ չտալով նախապատրաստվելու համար։ Դա Փաշինյանն անվանում է արդար ու ազատ ընտրություններ

Ի դեպ, այդ կրկեսի համար ընտրված առիթը նույնպես մտացածին էր. հին խորհրդարանի կողմից օրենքի ընդունում, որը վարչապետը չգիտես ինչու համարեց ոչ սահմանադրական և ստիպեց նախագահին չստորագրել օրենքը, այլ ուղարկել դա Սահմանադրական դատարան։ Նախագահն անտրտունջ հնազանդվեց, թեև պատվեր չկատարող բոլոր իրավաբանների համար ակնհայտ էր, որ խորհրդարանի կանոնակարգում շտկումներ մտցնող այդ օրենքում հակասահմանադրական ոչինչ չկար։ Ավելի ուշ, արդեն իշխանափոխությունից հետո, Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց միանգամայն սահմանադրական, և կառավարող կուսակցությունում ոչ ոք այդ առիթով ծպտուն անգամ չհանեց

Այսօր բոլորը հեգնում են այն առիթով, թե ինչպես Վահե Գրիգորյանը, որին շատերը համարում էին բարձր պրոֆեսիոնալ իրավագետ, որոշեց իրեն հռչակել Սահմանադրական դատարանի նախագահ, չկարողանալով հորինել ավելի լավ բան, քան տխմար հայտարարություն անել այն մասին, թե ՍԴ անդամները ՍԴ դատավորներ չեն, և հետևաբար՝ երկրում սահմանադրական ճգնաժամ էՆրա վրա այսօր ծիծաղում են, մինչդեռ Գրիգորյանն ընդամենը օրինակ է վերցնում իր քաղաքական շեֆից՝ Փաշինյանից. գլխավորը՝ ոչ թե խելքով կամ օրենքով, գլխավորը՝ «դուխով»։ Եթե Փաշինյանին թույլատրվեց հորինել ինչ-որ խորհրդարանական ճգնաժամ, ապա ինչո՞ւ Գրիգորյանին չի կարելի մոգոնել սահմանադրական ճգնաժամ։ Մի հարցում սխալվեց «բարձր պրոֆեսիոնալ իրավագետը», մոռացավ Հռոմեական իրավունքի վաղեմի չգրված կանխադրույթը. ինչ թույլատրվում է Զևսին, չի թույլատրվում եզին

Основная тема:
Теги: