«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
11 հուլիսի, 2019թ․ «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հաղորդում է ընկերության ղեկավարների և աշխատակիցների միջև տեղի ունեցած հանդիպման մասին, որոնց կողմից իրականացվող անօրինական գործադուլը հանգեցրել է կոմբինատի արտադրական պրոցեսի դադարեցմանը։
Ընկերության ղեկավարները, լսելով աշխատակիցների բոլոր պահանջներն ու բողոքները, հանդես եկան պատասխան առաջարկությամբ՝ կազմել աշխատանքանին հանձնաժողով, որի խնդիրը կլինի քննարկել կոմբինատի կոլեկտիվի ներկայացուցիչների պահանջները և ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ գտնել։ Հանձնաժողովի կազմում կլինեն կոմբինատի աշխատակիցներ, արհմիության ղեկավարներ, իրավաբաններ, ոլորտի փորձագետներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի կառավարության և ազգային ժողովի իրավասու մարմինների ներկայացուցիչներ։
Կոմբինատի կոլեկտիվի բոլոր պահանջները հանձնաժողովը կդիտարկի դրանց իրավական հիմնավորվածության և ՀՀ օրենսդրության համապատասխանության շրջանակում։
«Ընկերության ղեկավարները պատրաստ են վարել բաց և կառուցողական երկխոսություն, որի վրա էլ պետք է հիմնվի ստեղված իրավիճակի հանգուցալուծումը, որը, սակայն, չպետք է բխի որևէ մեկ կողմի շահերից։ Բոլոր խնդիրները իրենց լուծումը պետք է գտնեն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Կարծում եմ նաև, որ հետագայում պետք է բացառել այս օրերին հնչած էմոցիոնալ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները։ Դրանք ոչ մի կերպ չեն օգնում ստեղծված իրավիճակը հարթելու գործին»,- հայտարարեց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հիմնվել է 2001 թվականին, այն ոսկու և այլ մետաղների ռեսուրսների դիվերսիֆիկացված բազա ունեցող միջազգային մասնավոր ընկերություն է։ Հայաստանում Ընկերությանն են պատկանում Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը և «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։