ԱՀԱ՛ ԱՅՆ, ՃԱՆԱՊԱՐՀԸ «ՆԱՀԱՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ

Սույն թվականի մարտին գտնվելով Իրանում, Նիկոլ Փաշինյանը ցուցանշական հայտարարություն արեց «օտարերկրյա գործակալների մասին, որոնց չի կարելի թույլ տալ գործել Հայաստանում». ճիշտ է, չնշելով, թե հատկապես ում նկատի ունի «օտարերկրյա գործակալներ» ասելով։

Մենք այն ժամանակ գրեցինք, որ, դատելով կոնկրետ անունների բացակայությունից, խոսքը դարձյալ չարաբաստիկ «հակաների» մասին է. բնորոշում, որը կարելի է հարմարացնել հետհեղափոխական իշխանություններին քննադատող ցանկացած մարդու։ Թեև իրականում Հայաստանում արդեն վաղուց և հաջողությամբ գործում է հինգերորդ շարասյուն՝ ի դեմս օտարերկրյա հիմնադրամներից ֆինանսավորվող ամեն տեսակի գրանտակերների, որոնց գործունեությամբ Ազգային անվտանգության ծառայությանը չէր խանգարի զբաղվել, միայն թե ցանկություն լիներ։

Դրանց շարքում են և՛ Սորոսի հիմնադրամը, որի քայքայիչ նպատակների առնչությամբ բազմիցս արտահայտվել են փորձագետները, լրագրողները, քաղաքական գործիչները, իրավագետները և ուրիշներ, և՛ այլ կասկածելի կազմակերպությունները, որոնց առատաձեռնությամբ բազմանում են անթիվ ՀԿ-ներ, ներկայանալով իբրև մարդու իրավունքների, ժողովրդավարության ու մարդասիրության հաղթանակի, Արևելքի ճնշված կանանց, ԼԳԲՏ հանրության ու երեխաների իրավունքների համար պայքարող մարտիկներ, մինչդեռ իրականում կատարում են շատ ավելի լուրջ ներքաղաքական և արտաքին քաղաքական հակազգաին խնդիրներ՝ իրենց տերերի հրամանով։ Ի դեպ, բավական է լսել, թե ինչ են խոսում նույն այդ գրանտակերների թվին պատկանող ամենամոլի ակտիվիստները, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա։

«Տարածքները չպետք է ազգայնականացվեն»,- հայտարարեց ժամանակին, օրինակ, «Կանանց ռեսուրսային կենտրոն» տխրահռչակ հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը, պատասխանելով մեկ այլ իրավապաշտպանի՝ ներկայումս հանգուցյալ Միկա Դանիելյանի այն հարցին, թե ում է պատկանում Արցախը։

«Դու ինքդ ես որոշում, որ տարածքը պետք է քոնը լինի,- բարբառում էր Լ.Ահարոնյանը։- Ղարաբաղը նրանցն է, ովքեր ապրում են այնտեղ: Նրանք ովքեր կարծում են, որ իրենցն է այդ տարածքը, ուրեմն՝ իրենցն է, բայց այդ բոլորը կարող է շատ փոփոխական լինել: «Իմը լինելը» ես չեմ հասկանում այդ կոնցեպտը, ինչու պիտի դա քոնը լինի։ Դու էնտեղ ապրում ես ժամանակավոր, օգտվում ես նրանից, ինչ էնտեղ կա, փորձում ես մի ինչ-որ լավ բան անես։ Քոնն է, քոնը չի, այդ կոնցեպտը շատ պատրիարխալ է: Ու ամեն անգամ սեփականություն, իմը, իմը, տվեք, էս իմն ա, էս տարածքը»։

Ի պատասխան Դանիելյանի առարկությանը (նույնիսկ նրան դա ծայրահեղ թվաց) թե այնուամենայնիվ «ոչ թե իմը, այլ ազգային», արվամոլների և լեսբուհիների պաշտպանը, մանուկների սեռական դաստիարակության ջատագովը հայտարարեց. «Դե, ազգայինն էլ շատ պատրիարխալ է։ Դրա համար մենք ասում ենք, որ էդ պատրիարխալ արժեքները ուզում ենք կոտրել, դրա մեջ ոչ մի լավ բան չկա…»։

Ժամանակի հետ Լարա Ահարոնյանի հայացքները չփոխվեցին, ավելին, համալրվեցին բազմաթիվ քարոզչական հնարավորություններով։ Եթե դա հինգերորդ շարասյուն չէ, ապա ի՞նչ է։ Ընդ որում՝ ձեր քթի տակ, պրն. վարչապետ։ Չէ՞ որ Լարա Ահարոնյանը, բացի ամենայնից, Նիկոլ Փաշինյանի հիմնած «Քաղաքացիական պայմանագրի»՝ իշխանության կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Լինելով Կանադայի քաղաքացի, նա 2003 թվականին տեղափոխվեց Հայաստան, գլխավորելով Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող (նշվում էր 183765 դոլար տպավորիչ թիվը) «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը։ Ի՞նչ նպատակների համար։

Ամեն ինչ՝ ինչպես ընդունված է. արմատական ֆեմինիզմի, միասեռ հարաբերությունների քարոզչություն, ԼԳԲՏ հանրության առանձնահատուկ իրավունքների և արտոնությունների առաջմղում, ընտանիքի դեմ ուղղված օրենքների, յուվենալ արդարադատության լոբբինգավորում, բուռն գործունեություն ի փառս Ստամբուլյան կոնվենցիայի վավերցման, 3-ամյա փոքրիկների համար նախատեսված գենդերային «լուսավորման» գրքույկի շնորհանդես և այլն։ Ժամանակին այդ տիկինը Մոնռեալում աշխատել է անչափահասների համար նախատեսված ուղղիչ հաստատությունում, այնպես որ, պետք է ենթադրել, նրան գերազանց հայտնի են մանկական հոգեբանության վրա ազդելու միջոցները։

2017 թվականի ապրիլինՍորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ մի շարք նախարարություններին և դպրոցների տնօրեններին ներկայացվեց աշակերտների սեռական դաստիարակութան ծրագիր՝ մշակված «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության կողմից։ Նշյալ ծրագրի համաձայն, աշակերտներին դպրոցնեում պետք է պատմեին արվամոլության, ինցեստի, անալ սեքսի, ձեռնաշարժության, սեռական հարբերությունների և հակաբեղմնավորիչների տեսակների մասին։ Ծրագիրը փորձնական կարգով գործարկեցին Երևանի մի քանի դպրոցներում, սակայն մի շարք կազմակերպությունների և առանձին անձանց ակտիվության շնորհիվ գործընթացը կասեցվեց։ Բայց չէ՞ որ այդ ամենը դարձյալ նույն բանի մասին էր. հայկական ինքնության ողնաշարը ձևավորող «պատրիարխալ», իսկ ըստ էության՝ ազգային, ընտանեկան, քրիստոնեական արժեքների փլուզման։

Չի կարելի չհիշատակել նաև այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի զավթման ողբերգական իրադարձությունների ժամանակ հենց նույն Լարա Ահարոնյանն ու իր համախոհները սոցցանցերում թռուցիկներ էին տարածում, որոնցում նկարագրվում էին ոստիկանությանը հակազդելու մեթոդները։ Ի դեպ, նման բովանդակությամբ թռուցիկներ տարածվել են այն երկրներում, որտեղ իրականացվել են զինված պետական հեղաշրջումներ՝ գունավոր հեղափոխությունների սցենարով։ Օրինակներից մեկը Ուկրաինան է։ Գաղտնիք չէ, որ սորոսական գրանտակերների գործունեության մեկ այլ ուղղությունը հակառուսական, հակաեվրասիական քարոզչությունն է և երկրում անկայունության օջախների ստեղծումը։

Մի խոսքով, զարմանալի ոչինչ չկա, որ այդպիսի մարդկանց համար «ազգայինը պատրիարխալ մոտեցում է», իսկ «հայրենիք» հասկացությունը՝ «նահապետական, իրեն սպառած կոնցեպտ»։ Հարցը միայն այն է, թե նման հայացքների տեր մարդը ինչու է հայրենադարձվել, Հայաստան եկել այնպիսի երկրից, ինչպիսին Կանադան է, եթե իր համար միևնույնն է, թե սա ում հողն է, ինչ գնով է այն ազատագրվել, պաշտպանվել ու պահպանվել, իսկ այս հողի վրա ապրողների դարեր ի վեր դավանած արժեքները թվում են նահապետական ու սեփականատենչ։ Գուցե օտարերկրյա գործակալներով հետաքրքրվող վարչապե՞տը պատասխանի այս հարցին։ Կամ էլ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը։