Բրիտանական լցանավ ի ձերբակալում. Կրքերը բորբոքվում են

Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավ է ձերբակալել միջազգային ծովային իրավունքը պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:

«Ի տարբերություն Ջիբրալթարի նեղուցում ծովահենությանը՝ Պարսից ծոցում մեր գործողություններն ուղղված են ծովային իրավունքի պաշտպանությանը: Ինչպես արդեն ասել եմ Նյու Յորքում, Իրանը երաշխավորում է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգությունը: Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնի ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը մասնակից լինելը»,- Twitter-ում գրել է Զարիֆը:

Երեկ գիշերը Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը հայտնել էր Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի ձերբակալման մասին: Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալման պատճառ է դարձել լվացանավի և ձկնորսական նավի բախումը: