ԿՈԹԻՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԷԿՈԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում:

 С помощью системы LED планируется полностью осветить  дорогу длиной около 1550 м

Կոթիում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի հյուսիսային թաղամասերից մեկն ամբողջությամբ՝ շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհ: Ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կլուծի երեկոյան ժամերին անվտանգ երթևեկելու և քայլելու խնդիրը: Կարևոր ձեռքբերումներից կլինի նաև ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

«Մենք այս տարի շարունակում ենք այն, ինչ նախաձեռնել ենք տարիներ առաջ. սոցիալական ներդրումների փաթեթի իրականացումը: Այս տարի ուշադրությունը մեծ է լինելու հեռավոր գյուղերում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Լինելու են նաև այլ ծրագրեր, սակայն ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է լինելու հատկապես սահմանի գյուղերին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կոթին հարևան երկրի հետ մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի: Կա փողոցային լուսավորության և լիարժեք անվտանգության ապահովման խնդիր: Հակառակորդը ցանկության դեպքում կարող է գյուղը թիրախավորել ավելի հարմար՝ ցերեկային լուսավորության ժամերին: Առավել ևս, բնակիչների ավելի ակտիվ շարժի ժամանակահատվածում: Լուսավորված փողոցը ուղերձ է հակառակորդին, որ մենք այստեղ ենք, գյուղը շնչում է, կա: Մյուս կողմից դա կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից. սահմանամերձ գյուղերում գիշերային ժամերին, փողոցի մթության մեջ որևէ շարժ, երբ տեսանելի չէ, կասկածի տեղիք է տալիս: Նման խնդիրը լուծել համայնքի համեստ բյուջեի միջոցներով՝ հնարավոր չէ»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

 

Основная тема:
Теги: