Փաշինյան․ «Ներդրողներին չպետք է նստեցնենք աջակցության վրա»

Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել: Այս աշխատանքը նուրբ է, որովհետև մենք արդյունաբերությանը և ներդրողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրայկանացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականությունը և ոչ թե պարզապես նրանց, կներեք կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու նրանց հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Կոտայքի մարզը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, նաև այս ընթացքում էլ եղել են նվիրյալներ, խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել. «և ես ուզում եմ` այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև կարող ենք ասել, որ արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, ուրիշ բանի մասն չեն ուզում լսել և դա շատ կարևոր հատկանիշ է: Իհակե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի նշանակությունը, կարևորությունը»:

Փաշինյանի խոսքով` Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի, այսօր Ծաղկաձորը Հայաստանի ամենակարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկն է և իր կարծիքով` Կառավարության հաջորդ կարևոր առաջնահերթությունը` զբոսաշրջությունը, նույնպես պիտի Կոտայքում զարգանա:

«Նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան Կոտայքի մարզում և Կառավարությունը այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտի տեղ անելու, ոտքի կանգնելու հնարավորություն ստանան և իհարկե արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարևոր է և Կոտայքի մարզն այստեղ էլ ունի մեծ պոտենցիալ: Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով ի նկատի ունեմ, որ գյուղատնտեսության ՕԳԳ-ն պիտի ավելանա և սա ռազմավարական խնդիր է»,- հավելեց նա, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: