ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՅԱԿՈՎՍԿԻՈՒՄ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՏԱՆ ԽՆԴԻՐ ԿԼՈՒԾՎԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։

Մինչև տարեվերջ ընտանիքը կունենա հարմարավետ տուն։

«Մուրադյանները վերջապես կունենան իրենց երկար փափագած սեփական օջախը հայրենի հողի վրա, կազատվեն վարձով ապրելու՝ տարիների ֆինանսական ու հոգեբանական ծանրագույն բեռից: Ընտանիքի համար ու հատկապես՝ երեխայի համար, չափազանց կարևոր է ապահով անկյուն ունենալու զգացողությունը: Մշտական կարիքը, անընդհատ տեղափոխությունները խանգարում են, որ երեխան ինքնաբավ և ուժեղ դառնա: Մենք պետք է օգնենք այս երեխային, այս ընտանիքին՝ մայր հողի վրա ամուր կանգնելու հարցում: Աջակցությունը չի սահմանափակվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ծրագրին ուղղված ֆինանսական միջոցների հատկացումով: Մենք այստեղ ենք որպես կամավորներ, որպեսզի մեր անձնական ջանքերով օգնենք մեր հայրենակից Մուրադյաններին՝ իրենց երազանքը իրականացնելու հարցում: Երեխայի՝ ուրախությունից փայլող աչքերը տեսնելը մեծ պարգև է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Սեփական, արժանավայել պայաններով ապահովված տունը պետք է ոչ թե հեռավոր երազանք լինի ընտանիքի համար, այլ ամենօրյա իրականություն։ Արդեն բազում տարիներ, մենք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ օգնություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որոնք զրկված են եղել տուն ունենալու բերկրանքից։ Ուրախ եմ ասել՝ մինչև տարեվերջ Մուրադյանները կավարտեն շինարարական աշխատանքները և կունենան իրենց հարմարավետ տունը, իսկ սեփական տունը մարդկանց կապում է հայրենինքի հետ՝ արթնացնելով ապագայի հանդեպ լավատեսությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կոտայքի մարզում կառուցվել և վերանորոգվել է 13 տուն։

Основная тема:
Теги: