Քննարկվել են արտաքին քաղաքականության ընդհանուր օրակարգի հարցերը

Ստեփանակերտում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կայացել է Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՀ Արտաքին գործերի նախարարություն կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը՝ արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում Արցախի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը հանդես են եկել ելույթներով։

Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է հանրապետության արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները, նրա միջազգային ճանաչման գործընթացի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշումը։

Основная тема:
Теги: