ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդականը տապալեց նրա մամուլի ասուլիսը
Ուռուցքաբան, ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը։
Նա դահլիճ մտավ, երբ նախարարը ներկայացնում էր վերջին ամիսների առողջապահության ոլորտի ցուցանիշները։ Գևորգ Թամամյանն ասաց, որ հարցեր ունի նախարարին ուղղելու։
Թորոսյանը պատասխանեց, որ նա կարող է ասուլիսից հետո ուղղել իր հարցերը, սակայն Թամամյանը շարունակում էր պնդել։
Նախկին խորհրդականը նախարարին մեղադրեց, որ նա չի ցանկանում բարեփոխել առողջապահության ոլորտը ու մտածված խոչընդոտում է ոլորտը բարեփոխելուն ուղղված՝ մասնագետների ջանքերին։
Ի պատասխան՝ Թորոսյանը հեռացավ։
Լրագրողները հասան նրա հետևից, ու նախարարը ստիպված էր արդեն ոտքի վրա պատասխանել հարցերին։
Նախարարը չցանկացավ մեկնաբանել միջադեպն ու հայտարարեց, որ ինքն անձամբ ոչ մի խնդիր չունի Թամամյանի հետ։
Ավելին՝ Թամամյանի պատճառով հեռացել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենը։
Նշենք, որ պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը օգոստոսի 20–ին է հեռացել առողջապահության նախարար Արթեն Թորոսյանի ուռուցքաբանության գծով խորհրդատուի պաշտոնից, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։