ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԼՈՒԾՎԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Գյուղի «ինքնաշեն» լուսավորությունը շուտով կփոխարինվի LED համակարգով:

«Երբ ծրագիրն իրականացվի և գյուղը լուսավորվի մինչև գիշերվա 3-ը՝ հակառակորդը չի համարձակվի մտածել հետախուզության մասին: Մենք փորձել ենք խնդիրը լուծել, սակայն դա արել ենք մեր հնարավորության սահմաններում: Նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար: Գյուղացուն պետք են խաղաղություն, աշխատանք և ուշադրություն՝ անտեսված չզգալու համար»,- ասել է գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը:

Ընթացիկ տարում, Ներքին Կարմիրաղբյուրի արտաքին լուսավորության խնդիրը կլուծվի: 900 բնակիչ ունեցող գյուղն ունի ժողովրդագրական հուսադրող ցուցանիշ: Տեղի դպրոց է հաճախում 76 աշակերտ, իսկ մանկապարտեզ՝ 42 սան:

Основная тема:
Теги: