ՆԱԽԱԳԱՀԸ «ՈՒԺԻ ԲԵՎԵՌ» Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՈՒԺԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԲԵՎԵՌՈ՞ՒՄ

Ո՞վ բերեց արքայազն Չարլզին Ամուլսար

Վերջին ժամանակներս ԶԼՄ-ները նախանձելի մշտակայությամբ տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանակին հանդես է եկել որպես Ամուլսարի հանքավայրի մշակում նախատեսող դարի գործարքի «կնքահայր»։

Նախագահին մեղադրում են նրանում, որ դեսպան եղած ժամանակ նա անձամբ Լոնդոնից բերել է արքայազն Չարլզին, տարել նրան Ամուլսար և ցույց տվել ոսկու հանքավայրը, խոստանալով, որ մշակողներին դա կբերի 8 մլրդ դոլարի չափով շահույթ։ Վարկածներ են հրապարակվում նաև այն մասին, որ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին են բերել, որպեսզի անձամբ վերահսկի գործարքի իրականացումը։

Որոշ պարբերականներ համառորեն տեղեկություններ են տիրաժավորում այն մասին, որ նախագահը ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի առաջնորդների և բացահայտ արևմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչների հետ։ Խորհրդակցությունների նպատակը ապագային ուղղված ինչ-որ «ուժի բևեռի» ձևավորումն է։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ գիտակցելով իշխանության ժամանակավոր բնույթը, նախագահը փորձում է ապահովագրվել և ամրապնդել իր դիրքերը, հենվելով կոնկրետ քաղաքական շրջանակների վրա։ Արդեն կանխատեսումներ են հայտնվել այն մասին, թե ինչ կլինի Նիկոլի հետ հրաժարականից հետո, ընդ որում դրանց հեղինակները համակարծիք են, որ նա կորչելու տեղ չունի, քանզի Հայաստանից հարկադրված փախուստի դեպքում նրան չեն ընդունի ո՛չ Արևմուտքում, ո՛չ Ռուսաստանում։ Այդպես էլ կա, բայց ի՞նչ կապ ունի այստեղ նոր «ուժի բևեռը», և ո՞ւմ գլուխն են փորձում թլսորել այդ հեքիաթներով։

Իսկ գուցե նախագահն ուզում է այդպիսի պարզ միջոցով շեղե՞լ հասարակայնության ուշադրությունն իր ունեցած դերից դարի գործարքում, որը վերջնականապես կվերածի մեր երկիրը Արևմուտքի հումքային կցորդի։ Այսպես թե այնպես, բայց ստուգման արդյունքում պարզվում է, որ Սարգսյանի քաղաքական ակտիվացման և քաղաքական նոր բևեռի ի հայտ գալու մասին լուրերը տարածում են աղբյուրներ, որոնք միայն ձևանում են տեղեկացված, իսկ իրականում նախագահի վարկը վերականգնելու պատվեր են կատարում։

Մեղադրանքներից անջրպետվելու փո՞րձ

Ինչևէ, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սարգսյանը լավ գլուխ է հանում միջազգային հարաբերություններից, գերազանց գիտի համաշխարհային բոլոր խաղացողներին, բայց ընդ որում վատ է կողմնորոշվում հայկական քաղաքական միջավայրում, ուստիև բավական անբծախնդիր է շրջապատ ընտրելիս։

Ասենք, դեռ վաղ է խոսել ինչ-որ քաղաքական շրջապատի և առավելևս «ուժի բևեռի» մասին։ Նախագահի լիազորությունները խորհրդարանական հանրապետության պայմաններում թույլ չեն տալիս քաղաքական ծրագրեր կառուցել տեսանելի ապագայի հեռանկարով, բայց Սարգսյանը հասկանում է, որ իշխանության ճգնաժամ կարող է առաջանալ ցանկացած պահի։ Ամուլսարի հետ կապված իրավիճակը շատերին ստիպեց մտորել Հայաստանի ապագայի մասին՝ առանց Նիկոլի։

ԶԼՄ-ներն արդեն տեղեկություններ են հրապարակել այն մասին, որ նախագահի քաղաքական զինակիցների թվին է պատկանում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ վերջերս նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը հարցազրույց տվեց, որում բավական մշուշոտ ձևակերպեց հասարակության որոշ կարծիքներ, կրկնելով հանրահայտ թեզիսները նախագահի սահմանափակ լիազորությունների, նրա փորձառության և միջազգային կապերի մասին։ Այն, որ Սարգսյանի թիմը փորձում է մաքրել նրա անունը Ամուլսարի գործարքից, հասկանալի է։ Ընդ որում այդ փորձերին զուգահեռ աճում է հրապարակումների թիվը, որոնք չորրորդ նախագահին ուղղակիորեն մեղադրում են այն բանում, որ նա է եղել այդ գործարքի կնքահայրը։ Մեղադրանքներից անջրպետվելու փորձը միակ ըմբռնելի նպատակն է, որ այսօր ցուցաբերում է Սարգսյանի շրջապատը։

2013թ. սեպտեմբերին Հայաստանի ապագա նախագահը դուրս եկավ «Լիդիան ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդից և դարձավ ՀՀ դեսպանը Միացյալ Թագավորությունում. այդուհանդերձ բնապահպանները շարունակում են մեղադրել նախագահին, որ հենց ինքն է այդ գործարքի մեջ ներքաշել Հայաստանը ։

Այն ամենից, ինչ հրապարակավ ասաց Պողոսյանը, կարելի է առանձնացնել հետևյալ արտահայտությունը. «Չգիտես ինչու, ոմանք մոռանում են կամ տեղյակ չեն, որ ժամանակին օտարերկրյա ընկերություններից մեկի կողմից Լոնդոնի արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ներկայացված հայցի քննարկման գործընթացում Արմեն Սարգսյանն ակտիվ և գործնական մասնակցություն է ունեցել մեր երկրի շահերի պաշտպանությանը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ նա ունի փորձ, գիտելիք ու կապեր, որոնք պատրաստ է ծառայեցնել և ծառայեցնում է իր երկրի ու ժողովրդի շահերին»։ Հարց է առաջանում, իսկ ի՞նչ զարմանալի բան կա նրանում, որ Հայաստանի դեսպանը պաշտպանել է երկրի շահերը։ Դրա համար պետությունը աշխատավարձ էր վճարում նրան։

Հասկանալի է, թե ինչու շքախումբը հենց ներկայումս որոշեց հիշեցնել նախագահի արժանիքների մասին։ Հասկանալի է, որ այդ փորձերն իրենց անհամոզչության պատճառով դժվար թե ազդեն բնապահպան հանրության տրամադրությունների վրա։ Անհասկանալի է միայն, թե ինչու այդ վեհերոտ շարժումները ինչ-որ մեկը որոշեց ներկայացնել իբրև քաղաքական նոր «ուժի բևեռի» ձևավորում։ Ինչպե՞ս կարող է «ուժի բևեռ» առաջանալ բացահայտ ուժազրկության բևեռում։ Նման բան քաղաքական պրակտիկայում դեռ չի եղել։ Գուցե արդեն բավակա՞ն է քաղաքական գործընթացների տեղ ընդունել ցանկացած շարժումները, որ թելադրված են սեփական սիրելի անձը հարձակումներից ու մեղադրանքներից փրկելու փորձերով։ Ի դեպ, նիկոլական քարոզչությունը չափազանց դժգոհ է նրանից, որ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիաներն ուղղված են միայն վարչապետի դեմ, իսկ նախագահի մասին քիչ են խոսում

Основная тема:
Теги: