Փաշինյան. Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չունենք

Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրությունը փաստեր ունի, մենք չենք կարող ասել, որ այդ ամենը մեզ չի հետաքրրքում։ Մենք պետք է հաշվի առնենք հանրության անհանգստությունները։ Մյուս կողմից մենք չենք կարող հաշվի չնստել ՀՀ տնտեսական հանրության անհանգստության հետ», - ասաց նա, տեղեկացնում է aysor.am։

Основная тема:
Теги: